Այլևս՝ երբեք. «Եթե իշխանություն ունենայի, 11-րդ պատվիրան կներմուծեի»

Հունվարի 27-ին լեհական Օսվենցիմում տեղի ունեցավ նացիստական «Աուշվից-Բիրկենաու» համակենտրոնացման ճամբարի ազատագրման 70-րդ տարեդարձին նվիրված լայնածավալ միջոցառում: Այն թեև Հոլոքոստի միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպված գլխավոր միջոցառումն էր, սակայն այդ օրը հիշատակի միջոցառումներ և արարողություններ անց էին կացվում աշխարհի տարբեր անկյուններում, և առաջին հերթին այն երկրներում, որտեղ հրեական համայնք է գործում:

Բնականաբար, Հայաստանն անմասն չի մնացել մարդկության դեմ այդ մեծագույն հանցագործության դատապարտմանն ու զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներից: Մեր երկրի դիվանագիտական ներկայացուցիչները մասնակցել են ինչպես Օսվենցիմում կազմակերպված միջոցառմանը, այնպես էլ տարբեր երկրներում կազմակերպված հիշատակի արարողություններին:

Հայաստանում ևս անց են կացվել հրեա ժողովրդի ցեղասպանությանը նվիրված միջոցառումներ, որոնցից գլխավորը տեղի ունեցավ Երևանում՝ Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի մոտ: Ի դեպ, Հայաստանի հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյան-Ֆելլերը Համաշխարհային հրեական կոնգրեսի կողմից հրավեր էր ստացել՝ մասնակցելու Օսվենցիմում կազմակերպված միջոցառմանը, սակայն Panorama.am-ի հետ զրույցում նա տեղեկացրեց, որ Լեհաստան չի մեկնել, քանզի կարևոր և անհրաժեշտ է համարել իր մասնակցությունը հունվարի 27-ին Երևանում նախատեսված միջոցառումներին:



ՄԱԿ հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ և աջակցությամբ կազմակերպված միջոցառմանը բացի Հայաստանի հրեական համայնքի ներկայացուցիչներից, մասնակցում էին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, հանրապետության պետական իշխանության մարմինների մի շարք ներկայացուցիչներ, նաև օտարերկրացիներ: Հավաքվածներն այդ օրը ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրեցին հուշակոթողի մոտ, որից հետո կազմակերպվեց մոմավառություն: Հուշակոթողի մոտ միջոցառումն ավարտվեց Հայաստանի գլխավոր րաբբի Գերշ Մեյեր Բուրշտեյնի աղոթքով:

Հունվարի 27-ին Հոլոքոստի զոհերին նվիրված միջոցառում էր կազմակերպվել նաև ՀՀ Ազգային գրադարանում: Այստեղ կազմակերպվել էր Հոլոքոստի և Երկրորդ աշխարհամարտի պատմության վավերագրերի ցուցադրություն: Ներկայացվել է նաև հայկական մամուլի անդրադարձը հրեա ժողովրդի Ողջակիզման թեմային: Միջոցառման ընթացքում ելույթներ են ունեցել Հայաստանում հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյան-Ֆելլերը, ՀՀ վաստակավոր արտիստ, Հայաստանում հրեական մշակութային «Մենորա» կենտրոնի նախագահ, կոմպոզիտոր Վիլլի Վայները, ինչպես նաև Բրեդլի Բուզետտոն: Ազգային գրադարանում կազմակերպված միջոցառումն ավարտվել է Վիլլի Վայների «Երգ երգոց» ստեղծագործության ունկնդրմամբ:

Թե Հայաստանում, թե ողջ աշխարհում Հոլոքոստի հիշատակին նվիրված միջոցառումների ժամանակ հնչած բոլոր ելույթների առանցքում մարդկության դեմ իրագործված հանցագործությունները մոռացության չմատնելու կոչն էր: Խնդիրը Օսվենցիմում կազմակերպված միջոցառման ժամանակ լավագույնս ձևակերպեց «Աուշվիցը» վերապրած հրեաներից մեկը. «Եթե ես իշխանություն ունենայի, ես 11-րդ պատվիրան կներդնեի՝ երբեք չի կարելի կանգնել և պարզապես հետևել»:

Նույն կարծիքին էր նաև Ռիմա Վարժապետյան-Ֆելլերը, ով հնչեցրեց Հայաստանի հրեական համայնքի, «Մենորա» մշակութային կենտրոնի նախագահի և Հայաստանի գլխավոր րաբբիի հայտարարությունը, որտեղ մասնավորապես ասվում էր. «Նախորդ դարասկզբին տեղի ունեցած Հայոց Ցեղասպանության փաստի` որոշ երկրների կողմից չդատապարտվածության և չճանաչվածության տխուր օրինակը հանգեցրեց Հոլոքոստին և նոր ցեղասպանությունների: Գիտակցելով երկու բախտակից ժողովուրդների տխուր պատմական ժառանգությունը` մենք պետք է ամեն ջանք գործադրենք, որպեսզի պատմության հրեշավոր էջերը չկրկնվեն: Անկախ աշխարհաքաղաքական և այլ բնույթի շահերից` միջազգային հանրությունը պետք է բացարձակ համերաշխություն ցուցաբերի բոլոր ցեղասպանությունների ընդունման, դատապարտման և կանխարգելման հարցում: Լինելով հրեա ժողովրդի մի մաս` մենք դիմում ենք բոլորին, ով ողբում է մեզ հետ միասին` կիսելով մեր Ցավն ու Բողոքը: Մարդկության դեմ ցանկացած հանցագործության զոհերի հիշատակության օրերը` Շոան (Հոլոքոստ), Հայոց Ցեղասպանությունը (Մեծ Եղեռն), Կամբոջայի, Ռուանդայի, Դարֆուրի զոհերի հիշատակի օրերը, ինչպես նաև բռնության և ահաբեկչության այլ գործողությունների զոհերի օրերը պետք է լինեն հիշատակության օրեր ոչ միայն հենց զոհերի ժառանգների համար, այլև այդ հանցագործությունները իրականացնողների ժառանգների համար»:


«Մենք ոչ մի մարդկային և բարոյական իրավունք չունենք զատելու այս երկու ոճրագործությունները, քանի որ դրանք համամարդկային ողբերգություն են»,- իր խոսքում նշել է Հայկ Դեմոյանը՝ զուգահեռներ անցկացնելով Հայոց Ցեղասպանության և Հոլոքոստի միջև:

Նրա խոսքով, բոլոր ցեղասպանությունների պատճառը միջազգային հանրության անտարբերությունն է:

Բրեդլի Բուզետտոն իր խոսքում կարևորեց այլատյացության դեմ պայքարը. «Մենք հարգանքի տուրք ենք մատուցում Հոլոքոստի զոհերի հիշատակին: Այս օրը նաև վերահաստատում ենք հակասեմականության և ռասիզմի դեմ պայքարի հաստատակամությունը: ՄԱԿ-ը մերժում է Ողջակիզման՝ որպես պատմական իրողության ցանկացած հերքում և անվերապահորեն դատապարտում է կրոնական անհանդուրժողականության հրահրումը, հետապնդումն ու բռնությունը անձի կամ համայնքի դեմ, որտեղ էլ դա լինի»:

Ինչպես ժամանակին ասել է Ալբերտ Էյնշտեյնը՝ «Հակասեմականությունը հրեա ժողովրդի ստվերն է»:

Հազարամյակների ընթացքում հրեա ժողովուրդն աշխարհի տարբեր ծայրերում բազմիցս հետապնդումների և խտրականության է ենթարկվել, ինչի գագաթնակետն, անշուշտ, Երկրորդ աշխարհամարտի տարիներին նացիստական Գերմանիայի իրականացրած Ողջակիզումն էր: Չնայած մեծ գիտնականի դիպուկ ձևակերպմանը, Հայաստանը դարեր ի վեր հյուրընկալել է հրեա ժողովրդի ներկայացուցիչներին և պատմությանը հայտնի չէ որևէ դեպք, երբ հայկական միջավայրում հրեա ժողովուրդը հետապնդումների ենթարկվի:

«Հայաստանին խորթ են հակասեմականությունը, ազգայնականությունը, այլատյացությունը: Հայաստանը բարենպաստ երկիր է հրեաների և ազգային այլ փոքրամասնությունների բնակության համար»,- հունվարի 27-ին իր խոսքում նշել էր Ռիմա Վարժապետյան-Ֆելլերը:



Մեծ գիտնականի նշած օրինաչափության շեղումը Հայաստանում տիկին Վարժապետյան-Ֆելլերը Panorama.am-ի հետ զրույցում բացատրեց՝ հայերի ու հրեաների բազմաթիվ ընդհանրություններով, սկսած այն իրողությունից, որ երկու ժողովուրդն էլ, դարերի ընթացքում խուսափելով օտարերկրյա զավթիչների ասպատակություններից, ցրվել են աշխարհով մեկ, վերջացրած՝ ցեղասպանության հասցրած տրավմայով:

«Մեր համայնքում գրեթե բոլորը խառնածիններ են, և բազմաթիվ են մարդիկ, ում նախնիները զրկանքներ են կրել ինչպես Հայոց ցեղասպանության, այնպես էլ Հոլոքոստի ժամանակ»,- նշում է Հայաստանի հրեական համայնքի ղեկավարը:

Թեև ներկայիս համայնքը բավականին երիտասարդ է և ձևավորվել է Խորհրդային ժամանակաշրջանում՝ Երկրորդ աշխարհամարտից հետո, սակայն, հայ-հրեական առնչությունները Հայաստանի տարածքում հազարամյակների պատմություն ունեն: Մերձավորարևելյան բոլոր ժողովուրդների վկայություններում էլ առկա են պատառիկներ անտիկ շրջանում Հայաստանում հրեաների բնակեցման մասին, իսկ հայ պատմագրությունն անդրադառնում է Տիգրան Մեծի կառավարման շրջանում երկիրը բազմաթիվ հրեաներով բնակեցնելու փաստին: Բազմաթիվ հայ ազնվական տոհմերի, ովքեր միջնադարում ազդեցիկ և հայրենանվեր գործունեություն են ծավալել, մասնագետները հրեական ծագում են վերագրում:

Հայաստանի տարածքում հրեաների առկայության լավագույն վկայությունը Վայոց Ձորի մարզում 13-րդ դարի հրեական գերեզմանատունն է, որը հայտնաբերվել է 1996 թվականին և մինչ օրս ուսումնասիրվում է Հայաստանի, Իսրայելի և ԱՄՆ մասնագետների կողմից:

«Ինչպես ասում են՝ սա տարածաշրջանում հրեական հնագույն պահպանված գերեզմանատունն է»,- նշում է Ռիմա Վարժապետյան-Ֆելլերը՝ վկայակոչելով Երուսաղեմի Հրեական համալսարանի պրոֆեսոր Մայքլ Սթոունի գնահատականը:



Տիկին Ռիմայի խոսքով՝ գերեզմանատան հայտնաբերումից հետո ինքը խնդրել է, որպեսզի կառավարությունն օժանդակի տարածքի բարեկարգմանը և վերականգնմանը, ինչն էլ անմիջապես իրականացվել է նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի օժանդակությամբ:

Ներկայումս միջնադարյան այդ համալիրն ընդգրկված է պատմա-մշակութային ժառանգության ցանկում և պահպանվում է պետության կողմից:

Այսօր, ըստ Ռիմա Վարժապետյան-Ֆելլերի, Հայաստանում հրեաների թիվը հասնում է մինչև 1000-ի: Շատ հրեաներ Հայաստանում հաստատվել են հետպատերազմյան շրջանում՝ հիմնականում գործուղվելով Խորհրդային Հայաստան: 2012-ին հրատարակված «Հայաստանի հրեական համայնքը» ձեռնարկում կարելի է հանդիպել բազմաթիվ պատմությունների այն մասին, թե ինչպես տևական դեգերումներից հետո հրեա ժողովրդի առանձին ներկայացուցիչներ ի վերջո հաստատվել են հայկական հողում, ընտանիք կազմել և արդյունավետ գործունեություն ծավալել:

Նման մի պատմություն է Վիլլի Վայների ընտանիքի պատմությունը: Վերջինիս հայրը՝ Մաքս Վայները, անցել է հրեա ժողովրդին 20-րդ դարի առաջին կեսին պատուհասած գրեթե բոլոր փորձությունների միջով. գաղթի երկար ուղի՝ դեպի Ամերիկա, հետո Հոլանդիա, նացիստական ճամբար Գերմանիայում, խորհրդային աքսոր Ղազախստանում: Ի վերջո Մաքս Վայները հանգրվանել է Երևանում, որտեղ էլ ծնվել և գործունեություն է ծավալել նրա տաղանդավոր որդին:



Սա մեկն է, բայց ոչ միակը այն ողբերգական պատմություններից, ինչի միջով անցել են Հայաստանում հաստատված բազմաթիվ հրեաներ: Այդ ամենից հետո, սակայն, նրանք հաստատվել են մի երկրում, որտեղ հյուրընկալող ժողովուրդը կիսել է իրենց ցավը, իսկ իրենք իրենց տաղանդն ու գիտելիքներն են ներդրել՝ ազգային խնդիրների լուծման, երկրի շենացման և բազմաթիվ ճյուղերի կայացման գործում: Համայնքի ղեկավարն ընդամենը մի քանի անուն է նշում. փաստաբան Պոլինա Շապոշնիկովա, ով Ռուբեն Ռշտունու հետ համատեղ կարողացավ ցույց տալ սումգայիթյան կոտորածների կազմակերպված բնույթը, Իոսիֆ Կոզլիներ, ով երկար ժամանակ գլխավորել է Ստանսիլավսկու թատրոնն ու ճաշակ ձևավորել հայ հանդիսատեսի մոտ, ակադեմիկոս Իգոր Զասլավսկին, երկրաբան Եֆիմ Զիլմանը, ով մեծ ավանդ ունի Հայաստանի ընդերքի հետազոտման գործում և այլոք:

Տիկին Ռիմայի խոսքով՝ հայաստանաբնակ շատ հրեաներ մշտապես այցելում են համայնք, մասնակցում համայնքային միջոցառումներին: Նրա ներկայացմամբ՝ համայնքի անդամները բազմազբաղ են, սակայն դա չի խանգարում, որպեսզի հատկապես ազգային տոների ու հիշատակի օրերին մեկտեղվեն: Այսօր համայնքն ակտիվ գործունեություն է ծավալում և իր լուման ունի ինչպես հայաստանաբնակ հրեաների ազգային-մշակութային կյանքի կազմակերպման, այնպես էլ հայ-հրեական կապերի ամրապնդման գործում:

Արմեն Մինասյան

Նախորդող հրապարակում՝
Այլևս՝ երբեք: Հիշողությունը՝ ցեղասպանությունները կանխելու ուղի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:07
Օվերչուկ. Ռուսաստանը ակնկալում է, որ Փաշինյանը կմասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին
Ռուսական կողմը սպասում է մայիսին Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին Նիկոլ Փաշինյանի մասնակցությանը։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:51
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ և 421-րդ հոդվածներով հանցագործության մասին հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն` Նիկոլ Փաշինյանին քրեական...
Աղբյուր` Panorama.am
14:29
Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են հիվանդանոց
Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը կրկին վատթարացել է։ Նա տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց։ Հիշեցնենք, որ Բագրատաշենի մոտ...
Աղբյուր` Panorama.am
14:26
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Թյուրքագետ, պ.գ.թ. Վարուժան Գեղամյանը գրում է. «Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են։...
Աղբյուր` Panorama.am
14:17
ՌԴ ԱԳՆ. Ցավալի է, որ Հայաստանի իշխանությունները շարունակում են ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ
Մոսկվան ափսոսում է, որ Երևանը շարունակում է անհիմն հրապարակային քննադատություն թույլ տալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության...
Աղբյուր` Panorama.am
14:05
Մարիա Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու ողբերգություն
Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես իր ցավ ու ողբերգություն։ Այդ մասին ապրիլի 25-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
13:50
Իշխանությունը քաղաքական շահերով ղեկավարվելով է սահմանազատման գործընթացը ներկայացնում խաղաղության համատեքստում. Թաթոյան
«Այն, ինչ տեղի է ունենում այսօր, սահմանազատում չէ։ Սա ուզում եմ հստակ ընդգծել»-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Մարդու...
Աղբյուր` Panorama.am
13:47
Համայնքների իրականացրած սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար գործադիրը 5,3 մլրդ դրամ հատկացրեց
«Ընդհանուր մոտ 26,2 կիլոմետր ճանապարհի մասին է խոսքը և 19 օբյեկտի, որոնցից 10-ը շինարարության փուլում գտնվող օբյեկտներ...
Աղբյուր` Panorama.am
13:40
Ոստիկանները հերթով մեքենաները քաշելով դուրս են բերում միջպետական ճանապարհից
Տավուշի մարցում ցուցարարները փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բագրատաշենի հատվածը։ Ոստիկանները ցուցարարներրին  ստիպում են...
Աղբյուր` Panorama.am
13:37
Գառնիկ Դանիելյանը ոստիկանության գործողությունների հետևանքով ուշագնաց եղավ
Օրեր շարունակ Ադրբեջանին միակողմանի զիջումների դեմ Կիրանցում պայքարողների կողքին եղած տավուշցի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
13:24
«Նիկոլ դավաճան». «Նիկոլ հողատու». Երևանի կենտրոնում փողոցներ են փակել Ուղիղ
Երևանի կենտրոնական փողոցներում լարված իրավիճակ է։ Քաղաքացիներ, հասարակական, քաղաքական գործիչներ ինքանաբուխ ակցիաներ են իրականացնում՝ փակելով...
Աղբյուր` Panorama.am
13:12
Ցուցարարները կառավարության շենքը լքող Անահիտ Ավանեսյանին ուղեկցեցին «ամոթ, ամոթ» վանկարկումներով
«Կառավարության և վարչապետի կողմից մանրամասն հաղորդվում է, թե ինչ է կատարվում , այն նաև իմ անձնական կարծիքն է։ Այն ինչ քաղաքականություն...
Աղբյուր` Panorama.am
13:06
Գերլարված իրավիճակ է Երևան-Մեղրի ավտոճանապարհին. Գերասիմ Վարդանյանին փորձում են բերման ենթարկել
Երևան-Մեղրի ճանապարհի Տիգրանաշենի հատվածում քաղաքացիները փակել են ճանապարհն՝ իրենց աջակցությունը հայտնելով տավուշցիների պայքարին։ Դեպքի վայր...
Աղբյուր` Panorama.am
12:59
Հայաստանը օր-օրի փոքրանում է. Գյումրի-Երևան ճանապարհը փակած քաղաքացի
«Ներկայիս իշխանություններն ամենօրյա ռեժիմով հողերը տալիս են, ամեն զիջումից հետո գալիս է նոր զիջում»,-ասում է  Գյումրի-Երևան...
Աղբյուր` Panorama.am
12:57
Փակեցին՝ քաղաքացիները մայրուղիները, ոստիկանները՝ քաղաքացիներին
Խոսքը փաշինյանյան հանձնողական քաղաքականության դեմ ընդվզումն է, որ անկասկած որոշակի ռազմավարություն ունի։ Այսպիսով՝ ՀՀ քաղաքացիները փակել են...
Աղբյուր` Panorama.am
12:48
Եթե ուզում են, թող Արարատի փոխարեն ընտրեն մեկ ուրիշ լեռ. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով «COP29 և կանաչ տեսլական Ադրբեջանի համար» թեմայով միջազգային ֆորումում, ասել է, որ...
Աղբյուր` Panorama.am
12:43
Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Քննություն է իրականացվում՝ պարզելու ապրիլի 24-ին Երևան-Երասխ միջպետական ավտոճանապարհին անվադողեր այրելու և այդ կերպ երթևեկությունը խուլիգանական...
Աղբյուր` Panorama.am
12:37
Փակ են Երևան-Գյումրի, Երևան-Սևան, դեպի Իրան ճանապարհները
Ի աջակցություն տավուշցիների՝ Հայաստանի տարածքների միակողմանի զիջումների դեմ պայքարի տարբեր մարզերում մարդիկ բողոքի ակցիաներ են իրականացնում։...
Աղբյուր` Panorama.am
12:36
Բան չանելուց ավելի մեծ ռիսկ, որը կարող է երկրի վրա ու տակից պայթի, գոյություն չունի. Նիկոլ Փաշինյան
«Մեր բոլոր պրոբլեմներն նրա մասին է, որ ասել ենք՝ եկեք չանենք, որովհետև վտանգավոր է»,-կառավարության նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը։...
Աղբյուր` Panorama.am
12:23
Թաթոյան. Փաստաբանների դերի վերաբերյալ իրավապահ համակարգում սխալ ընկալում կա
«Իրավական համակարգում իմ աշխատանքի փորձը ցույց է տալիս, որ հաճախ փաստաբանները նույնացվում են իրենց վստահորդների հետ, անգամ երբ փաստաբանը...
Աղբյուր` Panorama.am
12:10
Այս պահին քաղաքացիները Շիրակի մարզում` Հոռոմի խաչմերուկում փակել են Երևան-Գյումրի ճանապարհը. Քրիստինե Վարդանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է. «Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի...
Աղբյուր` Panorama.am
12:04
Կառավարությունը երկարացրեց բռնագաղթած ուսուցիչների՝ աշխատանքի ընդունվելու ծրագրի ժամկետը
«Այս նիստում երկարացրեցիքն օժանդակության ծրագրին դիմելու ժամկետները մինչև այս տարվա վերջը»,-գործադիրի այսօրվա նիստում հայտնեց ԿԳՄՍ...
Աղբյուր` Panorama.am
11:59
ՔԿ. Իսակովի պողոտայում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ապրիլի 24-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ նշված օրը Երևան քաղաքի Իսակովի պողոտայում անցկացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
11:35
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը
Քաղաքացիները քիչ առաջ փակել են Գյումրի-Երևան ճանապարհը։ Նրանք իրենց աջակցությունն են հայտնում տավուշցիների պայքարին։ Հիշեցնենք, որ բազմաթիվ...
Աղբյուր` Panorama.am
11:32
Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը, թող կառավարության, ԱԺ շենքերը բերեն, դնեն թուրքի բերանը, տեսնենք՝ իրենց դո՞ւր է գալիս, թե՞ ոչ. Կիրանցի
«Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը։ Թող գա, տեսնենք՝  ով է։ Երևանում նստած ամեն ինչ այնտեղից կառավարում են։ Թող գան, այս ժողովրդի վիճակը...
Աղբյուր` Panorama.am
11:28
Կառավարությունը վերանայեց ԲՈՒՀ-երի ընդունելության գործող կարգը
«Որոշման նախագծով վերանայում ենք ԲՈՒՀ-երի ընդունելության գործող կարգը որը պայմանավորված է ընդունելության սկզբունքների վերանայման, նոր...
Աղբյուր` Panorama.am
11:14
Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի
«Այն վիճակը, որի մեջ հայտնվել է մեր Կիրանցը... Դարերի պատմություն ունի, իր գոյության ընթացքում միշտ  պայքարի մեջ է եղել, բայց հիմա...
Աղբյուր` Panorama.am
11:09
Սուրենյանց. Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Երեկ միտումնավոր չեմ անդրադարձել Աննա Հակոբյանի և նրա դստեր հետ կապված միջադեպին՝ ավելորդ կրքեր...
Աղբյուր` Panorama.am
11:04
Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են Արցախի զինանշանը
Սոիալական ցանցերում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են տեխնիկայի օգնությամբ Արցախն օկուպացրած ադրբեջանցիներւ  կառավարության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}