Երևանում նշում են սուրբ Սարգսի տոնը (տեսանյութ, լուսանկարներ)
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է սուրբ Սարգիս զորավարի տոնը: Արարատյան Հայրապետական թեմը տոնի առիթով Երևանի տարբեր թաղամասերում միջոցառումների էր կազմակերպվել, ինչպես նաև տոնական համերգ՝ Երևանի «Պողոսյան պարտեզներում»: Տոնական միջոցառումներն իրականացվել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:
Համերգային ծրագրին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Տոնական միջոցառումների մասին առավել մանրամասն՝ տեսանյութում:
Նախորդող հրապարակում՝
Սուրբ Սարգիս. Տոնական միջոցառումներ՝ ողջ օրվա ընթացքում