«ԵՄ-ն ապրում է այսօր իր ամենամեծ ճգնաժամը» (տեսանյութ)
«Տարվա սկզբին տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները ցույց են տալիս, թե որքան խոցելի կարող է լինել Եվրոպական միությունը,»- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Քրիստինե Գասպարյանը:
Բանախոսի կարծիքով, ԵՄ-ն ապրում է այսօր իր ամենամեծ ճգնաժամը:
«ԵՄ 28 երկրներից որոշ երկրներ չեն համաձայնվում Բրյուսելի ընդհանուր արտաքին քաղաքականության հետ, խոսքը ՌԴ դեմ պատժամիջոցների մասին է »,-մանրամասնեց նա :
Հանդիպմանը ներկա Եվրոպական ինտեգրացիա հ/կ վերլուծաբան Մանվել Ղումաշյանն էլ ասաց, որ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես է վերջանալու Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների զարգացումները, որոնց կիզակետում Ուկրաինան է :
Բանախոսների վերլուծությունները եվրոպական և եվրասիական տարածաշրջաններում վերջին զարգացումների մասին առավել մանրամասն՝ տեսանյութում: