ՀՀ նախագահի կողմից նշանակված Հանրային խորհրդի անդամներն են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կարգադրություն է ստորագրել ՀՀ նախագահի 2009 թվականի մարտի 11-ի ՆԿ-36-Ն կարգադրության մեջ փոփոխություն կատարելու մասին: Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Հրամանագրում ասված է.
«Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածը.
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2009 թվականի մարտի 11-ի «Հանրային խորհրդի կանոնադրությունը հաստատելու և Հանրային խորհրդի անդամներ նշանակելու մասին» ՆԿ-36-Ն կարգադրության 2-րդ կետով հաստատված հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից նշանակված Հանրային խորհրդի անդամների կազմ.
Ռոբերտ Ամիրխանյան
Աննա Ասատրյան
Լիլիթ Ասատրյան
Կարեն Բեքարյան
Գագիկ Մանասյան
Անելկա Գրիգորյան
Աստղիկ Գևորգյան
Հայկ Դեմոյան
Հովհաննես Զանազանյան
Վազգեն Մանուկյան
Սմբատ Լպուտյան
Էդիկ Մինասյան»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին