Կոլումբիայում հատուկ ծառայության ղեկավարը լրտեսել է ընդդիմադիր քաղաքական գործիչներին
Կոլումբիայի դատարանը մեղավոր է ճանաչել երկրի հատախուզական ծառայության նախկին ղեկավարին պաշտոնական դիրքը չարաշահելու և ընդդիմադիր քաղաքական գործիչներին լրտեսելու համար: Այս մասին հաղորդում է «Ռիա նովոստի» լրատվական գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ` Մարիա դել Պիլար Ուրտադոն 2007-2008 թթ գլխավորել է երկրի գլխավոր հատուկ ծառայությունը` Անվտանգության վարչական դեպարտամենտը:
Երկրի նախկին ղեկավար Ալվարո Ուրիբեի կառավարման օրոք պաշտոնավարած Ուրտադոն մեղադրվում էր պաշտոնական դիրքի չարաշահման, կաշառքի ստացման և ապօրինի լրտեսության իրականացման մեջ: Վերջինիս սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում:
Մարիա դել Պիլար Ուրտադոյի հետ միասին նշված մեղադրանքներով մեղավոր է ճանաչվել նաև նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Բերնարդո Մորենոն:
Սենատորներից մեկին լրտեսելու հետևանքով առաջացած սկանդալի պատճառով պաշտոնից հեռացած Մարիա դել Պիլար Ուրտադոն երկար ժամանակ թաքնվում էր Պանամայում: Այս տարվա հունվարին նա որոշում էր կայացրել վերադառնալ հայրենիք որտեղ և ձերբակալվել էր:
Վերջինս կողմից ղեկավարվող և արդեն լուծարված Անվտանգության վարչական դեպարտամենտը զբաղվում էր հետախուզությամբ և հակահետախուզությամբ, բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգության ապահովմամբ, ինչ նաև միգրացիոն հարցերով:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ