Դեռևս պարզ չէ՝ արդյո՞ք Պուտինը կմասնակցի Նեմցովի թաղմանը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը դեռևս չգիտի՝ արդյո՞ք երկրի ղեկավարը կմասնակցի ընդդիմադիր Բորիս Նեմցովի հուղարկավորությանը:
«Ես դեռևս չեմ կարող պատասխանել այդ հարցին»,- հայտարարել է Պեսկովը: Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը:
Ընդդիմադիր գործչի ընտանիքին հայտնելով ցավակցություն՝ Պուտինը խոստովանել է, որ Նեմցովը հետք է թողել երկրի պատմության մեջ:
Բորիս Նեմցովը սպանվել էր երեկոյան Մոսկվայի կենտրոնում։ Անհայտ անձը կամ անձիք կրակ են բացել քաղաքական գործչի ուղղությամբ, արձակելով վեց գնդակ։ Մեջքին ստացած վնասվածքներից Նեմցովը տեղում մահացել է։ Սպանության հավանական վարկածների շարքում դիտարկվում է Նեմցովի քաղաքական գործունեությունը, անձնական վրեժն ու նախկինում նրա բիզնես գործունեությունը։
Նեմցովի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ սպանության և ապօրինի զնեք պահելու հատկանիշներով: ՌԴ Քննչական կոմիտեն չի բացառել, որ սպանությունը եղել է պատվերով: Պաշտոնապես հայտարարվել է, որ կրակողը սպիտակ գույնի մեքենայում է եղել: Մեքենայի մակնիշը հայտնի է, բայց չի հաղորդվում՝ ելնելով նախաքննության գաղտնիությունից:
Նախորդող հրապարակումներ՝
Մոսկվայում Նեմցովի հիշատակի երթ կանցկացվի
«Ստոր քաղաքական սպանություն». Միջազգային արձագանքը Բորիս Նեմցովի սպանությանը
Նեմցովին կհուղարկավորեն Մոսկվայում
Սպանությունից առաջ Նեմցովը սպառնալիքներ է ստացել
Պուտինը պատվիրված և սադրիչ է որակել Բորիս Նեմցովի սպանությունը