Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում Բեռլինի Խորհրդարանում
Բեռլինի Խորհրդարանի շենքում փետրվարի 26-ինտեղի ունեցած միջոցառումով տրվել է Գերմանիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների մեկնարկը:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ միջոցառումը կազմակերպված է եղել Գերմանիայում ՀՀ դեսպանության, Բեռլինի Խորհրդարանի և Գերմանիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների նախապատրաստման հանձնախմբի կողմից: Ներկա են եղել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, Գերմանիայի Բունդեսթագի, Բեռլին, Բրանդենբուրգ, Մեկլենբուրգ-Ֆորպոմմերն երկրամասերի Լանդթագերի պատգամավորներ, Գերմանիայի ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, Գերմանիայում հավատարմագրված տարբեր երկրների դեսպաններ, դիվանագետներ, լրագրողներ, Գերմանիայի հայ, հույն, ասորի, հրեա և ալևի համայնքների ներկայացուցիչներ:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել Բեռլինի հայ համայնքի վարչության անդամ Վարդգես Ալյանակը: Ելույթներ են ունեցել Գերմանիայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Աշոտ Սմբատյանը, Բեռլինի Խորհրդարանի նախագահ Ռալֆ Վիլանդը: Հայոց ցեղասպանությանը նվիրված ծավալուն ելույթով հանդես եկավ Պոտսդամի համալսարանի պրոֆեսոր, «Մոզես Մենդելսոն» կենտրոնի տնօրեն Յուլիուս Շյոպսը:
Հայտնի երաժիշտներ Սերգեյ և Լուսինե Խաչատրյանների ու Կորյուն Ասատրյանի կատարմամբ հնչել են Կոմիտասի, Բաբաջանյանի, Մարչելոյի և Բախի ստեղծագործությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին