Մոսկվայում Նեմցովի հիշատակի երթ կանցկացվի
Ռուսաստանի ընդդիմության ներկայացուցիչները հայտարարել են, որ պայմանավորվել են Մոսկվայի քաղաքային իշխանությունների հետ մարտի 1-ին Բորիս Նեմցովի հիշատակին նվիրված երթ անցկացնելու համար: Այս մասին գրում է Բի-Բի-Սի-ն:
Երթը մեկնարկելու է Մոսկվայի ժամանակով ժամը 15 00-ին: Մասնակիցները շարժվելու են մինչև Նեմցովի սպանության վայրը:
Բորիս Նեմցովը սպանվել էր երեկոյան Մոսկվայի կենտրոնում։ Անհայտ անձը կամ անձիք կրակ են բացել քաղաքական գործչի ուղղությամբ, արձակելով վեց գնդակ։ Մեջքին ստացած վնասվածքներից Նեմցովը տեղում մահացել է։ Սպանության հավանական վարկածների շարքում դիտարկվում է Նեմցովի քաղաքական գործունեությունը, անձնական վրեժն ու նախկինում նրա բիզնես գործունեությունը։
Նեմցովի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ սպանության և ապօրինի զնեք պահելու հատկանիշներով: ՌԴ Քննչական կոմիտեն չի բացառել, որ սպանությունը եղել է պատվերով: Պաշտոնապես հայտարարվել է, որ կրակողը սպիտակ գույնի մեքենայում է եղել: Մեքենայի մակնիշը հայտնի է, բայց չի հաղորդվում՝ ելնելով նախաքննության գաղտնիությունից:
Նախորդող հրապարակումներ՝
«Ստոր քաղաքական սպանություն». Միջազգային արձագանքը Բորիս Նեմցովի սպանությանը
Նեմցովին կհուղարկավորեն Մոսկվայում
Սպանությունից առաջ Նեմցովը սպառնալիքներ է ստացել
Պուտինը պատվիրված և սադրիչ է որակել Բորիս Նեմցովի սպանությունը