Արցախյան ազատամարտի վետերանները հյուրընկալվել են Բակո Սահակյանին
Նախագահ Բակո Սահակյանը այսօր ընդունել է Հայաստանից ժամանած մի խումբ Արցախյան ազատամարտի վետերանների, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների և Հայ հեղափոխական դաշնակցության ներկայացուցիչների:
Անմիջական և աշխատանքային մթնոլորտում քննարկվել են պետականաշինությանը, արտաքին և ներքին քաղաքականությանը վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում է Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Երկրի ղեկավարը կարևորել է նման այցելությունները` ընդգծելով, որ դրանք` որպես հայրենասիրության և համախմբվածության յուրատեսակ դրսևորում, դրականորեն են ազդում զինված ուժերի մարտունակության բարձրացման, ներհայկական կապերի ամրապնդման, մատաղ սերնդի հայեցի դաստիարակության վրա:
Բակո Սահակյանը պատասխանել է նաև ներկաների կողմից բարձրացված տարբեր հարցերի:
Հանդիպմանը մասնակցել են Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Արթուր Թովմասյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, պաշտոնատար այլ անձինք:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին