Բարաք Օբաման մեկ շաբաթով երկարաձգել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության ֆինանսավորումը
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մեկ շաբաթով երկարաձգել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության ֆինանսավորումը: Այս մասին հաղորդում է «Ռիա նովոստի» լրատվական գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ` Սպիտակ տունը տեղեկացրել է համապատասխան օրենքի ստորագրման մասին վերջնաժամկետից (կեսգիշերից) 11 րոպե առաջ: ԱՄՆ Կոնգրոսի երկու պալատները նախկին անհաջող փորձերից հետո շտապ կարգով ընդունել էին մեկ շաբաթով ֆինանսավորում երկարացելու մասին օրենքը, որն և ստերագրվել է նախագահի կողմից:
Օրեինսդրի և երկրի ղեկավարի համաձայնության բացակայության պարագայում նախարարության ֆինանսավորումը պետք է դադարեցվեր:
Ահաբեկչության դեմ պայքարի համար պատասխանատու նախարարության ֆինանսավորման շուրջ տարաձայնությունները ծագել են այն բանից հետո, երբ կոնգրեսի հանրապետական մեծամասնությունը փորձել է արգելափակել Սպիտակ տան վարչակազմի`անօրինական ներգաղթյալների մի մասին օրինականացման վերաբերյալ որոշումը: Այս քայլերերի իրագործման մեխանիզմերը զետեղված են նախարարության բյուջեում:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր կյանքը դրամատուրգիա է դարձել՝ ամեն օր նոր պիեսի հարուստ թեմաներով լեցուն. հարցում