Հարցում. Հայաստանի 1067 բնակչի 40 տոկոսի կարծիքով, եռյակը դատապարտված էր փլուզման
Դեռևս նախորդ տարվա նոյեմբերին Հայաստանի 1067 բնակչի 40 տոկոսի կարծիքով, եռյակը մոտ ապագայում դատապարտված է եղել փլուզման, 25 տոկոսն էլ կարծել է, որ եռյակի կազմակերպած հանրահավաքները գնալով կդառնան ավելի սակավաթիվ: 20 տոկոսն այն կարծիքին է եղել, որ եռյակը կշարունակի պարբերաբար հանրահավաքներ կազմակերպել, 11 տոկոսն էլ՝ հանրահավաքների արդյունքում իշխանությունները բանակցություններ կվարեն եռյակի հետ և եռյակին կառաջարկվի իշխանական լծակներ: 9 տոկոսի կարծիքով, բազմամարդ հանրահավաքները կստիպեն իշխանությանը հրաժարական տալ, իսկ ըստ 6 տոկոսի՝ հանրահավաքների արդյունքում իշխանությունները բանակցություններ կառաջարկեն, սակայն եռյակը կﬔրժի: Այս տվյալները ստացվել են «Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի» Հայաստանի ներկայացուցչության անցկացրած սոցհարցումների արդյունքում: Հետազոտությունը կրում է «Ընդդիմադիր Ըլնեմ…» վերնագիրը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ հետազոտության արդյունքները ներկայացրեց «Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի» Հայաստանում ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը:
Հետազոտության ընթացքում դեմ առ դեմ հարցմանը մասնակցել է 1067 քաղաքացի Երևանից և մարզերից: Հարցումն անցկացվել է 2014 թ. նոյեմբերի 20-27-ը:
«Սկզբում ցանկանում էինք դեկտեմբերի վերջին հրապարակել մեր հետազոտության արդյունքները, սակայն այդ ժամանակ քաղաքական բուռն զարգացումներ էին տեղի ունենում: Որպեսզի հետագայում չլինեինք թիրախ, որ ինչ-որ ձևով ազդեցիկ արդեն նախկին եռյակի գործունեության վրա, չհրապարակեցինք»,- ասաց նա:
Պատասխանելով մեկ այլ հարցի՝ «Ըստ Ձեզ, Ընդդիմադիր Եռյակում ներգրավված կուսակցություններից ո՞րն է հանդիսանում գաղափարական լիդեր, ֆինանսական լիդեր», ստացվել է հետևյալ պատկերը.
«Ի՞նչ եք կարծում, Ընդդիմադիր Եռյակում ներգրավված ուժերը ունակ կլինեն ձևավորել ավելի լավ կառավարություն և բարելավել երկրի իրավիճակը»