Հարցում. Հեղինե Բիշարյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Արթուր Բաղդասարյանը՝ վերջին եռյակում
«Ժառանգություն» կուսակցությանը Հայաստանի 1067 քաղաքացու մեծ մասը համարում է ամենաընդդիմադիր քաղաքական ուժը: Ըստ քաղաքացիների պատասխանների` «Գնահատեք 1-ից 5 բալանոց սանդղակով, թե որքանով են հետևյալ քաղաքական կուսակցությունները ընդդիմադիր, որտեղ 1-ը նշանակում է ընդհանրապես ընդդիմադիր չեն, 5-ը շատ ընդդիմադիր են», ստացվել է հետևյալ պատկերը.
Հարցումն անցկացրել է «Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի» Հայաստանում ներկայացուցչությունը Երևանում և մարզերում նոյեմբերի 20-27-ը: Հարցման արդյունքներն ասուլիսում ներկայացրեց Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի» Հայաստանում ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը:
Մեկ այլ հարցի պատասխաններով` «Գնահատեք խնդրեմ 1-ից 5 բալանոց սանդղակով, թե որքանով են հետևյալ քաղաքական գործիչները ընդդիմադիր, որտեղ 1-ը նշանակում է ընդհանրապես ընդդիմադիր չէ, 5-ը շատ ընդդիմադիր է», ստացվել է հետևյալ պատկերը.