Լեոնարդո Դի Կապրիոն նույն ֆիլմում միաժամանակ 24 դեր կխաղա
Հոլիվուդյան հայտնի դերասան Լեոնարդո Դի Կապրիոն կխաղա Բիլլի Միլիգանի դերը՝ աշխարհում առաջին մարդու, ով դատավարության ընթացքում արդարացվել է բազմակի անձնավորություն ախտորոշման շնորհիվ: Այս մասին գրում է cosmo.ru կայքը:
Նա խաղալու է 24 դեր՝ հենց այնքան, որքան կերպար «գտնվել» է Միլիգանի գլխում:
«Մարդաշատ սենյակ» (Crowded Room) աշխատանքային անվանումը կրող ֆիլմը նկարահանվելու է Դանիել Կիզի «Բիլլի Միլիգանի բազում մտքերը» գրքի հիման վրա:
Պրոդյուսերներն են հենց Դի Կապրիոն, Ջենիֆեր Դևիսոնն ու Ալեքսանդր Մաիլչենը: Սցենարի հեղինակներն են Ջեյսոն Սմիլովիչն ու Տոդ Կացբերգը:
1970-ական թվականների վերջին Բիլի Միլիգանին մեղադրել են մի շարք գողությունների, առևանգման, բռնաբարությունների, թմրանյութի վաճառքի մեջ: Չնայած ակնհայտ փաստերին և ապացույցներին, նա ճանաչվել է անմեղ հենց այն պատճառով, որ հանցագործությունները կատարվել են մեղադրյալի ներսում եղած 24 տարբեր մարդկանց կողմից:
Ամենակատաղի հանցագործները ճանաչվել են թմրանյութ վաճառողը, գողն ու մոլագար-լեզբուհին: Արդյունքում նրան տեղափոխել են հոգեբուժարան: 1988 թվականին նա ազատվել է պարտադիր բուժումից: Բիլլի Միլիգանը մահացել է 2014-ի վերջում:
Այս դերին հավակնել են նաև Շոն Պենը, Քոլին Ֆարելլը, Բրեդ Փիթն ու Ջոնի Դեպը:
Լրահոս
Տեսանյութեր
Նկարիչների միության շենքը պետականացնելուց հետո կարող է պայման դնեն՝ Արարատը չնկարեք . Փաստաբան