Հասարակություն 17:25 02/03/2015

Սիսիանում սկսվել է էներգամատակարարման նոր ենթակառուցվածքների շինարարությունը

Հայաստանի հարավում՝ Սիսիանի տարածաշրջանում արդեն սկսվել է Բարձրավոլտ էլեկտրական ցանցերի էներգամատակարարման նոր ենթակառուցվածքների շինարարությունը: Համաշխարհային Բանկի ֆինանսավորմամբ իրականացվող այս ծրագրի շրջանակներում կվերակառուցվեն «Հրազդանի ՋԷԿ-ը «Շինուհայր 220կՎ ենթակայանին միացնող «Նորադուս, «Լիճք, «Վարդենիս, «Վայք և «Որոտան-1 220 կՎ 225,5 կմ երկարությամբ էլեկտրահաղորդման օդային գծերն ու 725 հենարանները: Այս մասին հաղորդում են էներգետիկայի և բնական պաշարների նախարարության լրատվական ծառայությունից :

Ծրագիրն իրականացվում է Համաշխարհային Բանկի հատկացրած վարկով՝ տարեկան 1,85% տոկոսադրույքով ու 25 տարի մարման ժամկետով, որից 10 տարին արտոնյալ: Աշխատանքների գլխավոր կապալառուն հնդկական «Կալպատառու Փաուեր Թրանսմիշն ընկերությունն է /պայմանագրի գումարը՝ 27,5 մլն. ԱՄՆ դոլար/, պայմանագրի ժամկետի ավարտը նախատեսված է 2016 թվականի մարտին:

«Նորադուս, «Լիճք, «Վարդենիս, «Վայք և «Որոտան-1 220 կՎ օդային գծերը հանդիսանում են էլեկտրահաղորդման ցանցի հիմնական օղակներից մեկը: Դրանք միացնում են էլեկտրաէներգիա արտադրող հիմնական կենտրոնները՝ «Հրազդանի ՋԷԿ-ը և «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր-ը, և միաժամանակ էլեկտրաէներգիայով են ապահովում հանրապետության կենտրոնական-արևելյան շրջանների սպառողներին:

«Էլեկտրահաղորդման օդային այս գծերը շահագործվում են 1958 թվականից և դրանք վերակառուցելն արդեն անհրաժեշտություն էր, քանի որ հենարանների մետաղն ու բետոնյա հիմքերը քայքայվել էին: Դրանից բացի օդային գծերի անվտանգության գոտում կան բնակելի տներ և այլ կառույցներ, ինչը տեխնիկական կանոնակարգով սահմանված եզրաչափերի խախտում է»,- շինհրապարակում լրագրողներին ասել է «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ի տնօրեն Արամ Անանյանը:

Նրա խոսքով իրականացվող ծրագրի արդյունքում կբարձրանա «Կամո, «Լիճք, «Եղեգնաձոր, 220կՎ ենթակայաններից սնվող սպառողների էլեկտրամատակարարման հուսալիությունը, կավելանա էներգահամակարգի կայունությունը, կմեծանա էլեկտրահաղորդման գծերի թողունակությունը և հուսալիությունը Իրանական համակարգի հետ զուգահեռ աշխատանքի ժամանակ: Դրանից բացի՝ զգալիորեն կնվազեն էլեկտրաէներգիայի կորուստները նշված գծերում:

«Այսօրվա դրությամբ ձեռք են բերվել 190 համայնքային, 41 պետական ու մասնավոր սեփականության հողեր, ընդհանուրը՝ 231 հողակտոր: Կատարվել է հողւսնջատում 152 համայնքային և պետական հողերի համար: Արդեն կնքվել են համապատասխան պայմանագրեր ենթակապալառուների հետ: Կատարվել են 9 հենարանների հիմքերի տեղակայում և գործարանային պատրաստման եղանակով արտադրվել են 43 հենարանների հիմքեր,-ասել է Արամ Անանյանը,-յուրաքանչյուր օր պետք է կառուցվի 2 հենարան՝ ծրագիրը ժամանակին ավարտելու համար, այնպես որ հնդիկ շինարարները հապաղելու ժամանակ չունեն»:

Հնդկական «Կալպատառու Փաուեր Թրանսմիշն ընկերության ներկայացուցիչ Դհավալ Սուլեի խոսքով՝ իրենց ընկերությունը էլեկտրահաղորդման գծերի մոնտաժային աշխատանքի մեծ փորձ ունի և համարվում է այդ ոլորտի լավագույններից մեկը:

50 տարվա աշխատանքային փորձ ունեցող ընկերությունն ավելի քան 25 երկրներում էլեկտրահաղորդման գծերի կառուցման շինաշխատանքներ է իրականացրել:

Հայաստանում առաջին անգամ են աշխատում, բայց Դհավալ Սուլեի հավաստմամբ՝ իրենք բարձր լեռնային գոտիներում աշխատելու փորձ են ձեռք բերել Ուրուգվայում, ուստի Հայաստանի լեռներում առանջնապես մեծ դժվարությունների առաջ չեն կանգնում:

«Մարտին Սիսիան կժամանի հնդիկ շինարարների մի խումբ ևս: Ընդհանուր առմամբ շինարարությանը կմասնակցեն մոտ 300 հնդիկներ: Չնայած բնակլիմայական պայմանների դժվարություններին մենք անելու ենք ամեն ինչ՝ ծրագիրը նախանշված ժամանակում ավարտելու համար»,- ասել է Դհավալ Սուլեն:

«Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի տնօրեն Արամ Անանյանի տեղեկացմամբ՝ ՛՛Էլեկտրամատակարարման հուսալիություն՛՛ ծրագրի շրջանակներում վերակառուցվելու են նաև էներգահամակարգի կարևոր երկու՝ Շինուհայր և Հրազդան ենթակայանները, որոնք մաշվածության ու քայքայման հետևանքով այսօր լիարժեք չի կարողանում իրականացնել իր գործառույթները:

«Շինուհայր ենթակայանը սպասարկում է ամբողջ տարածաշրջանը, այստեղից էլեկտրամատակարարումը շարունակվում է դեպի Մեղրի, որտեղից էլ հասնում է Իրան: Այսինքն, ենթակայանը շատ կարևոր գործառույթ է իրականացնում և դրա վերակառուցումն ու արդիականացումը հրատապ է: Վերակառուցման ծրագրով ենթակայանը կհզորացվի, սարքավորումները կնորացվեն ու կավտոմատացվեն՝ համապատասխանեցվելով ժամանակակից չափորոշիչներին: Արդյունքում կունենանք 400 ԿՎ հզորությամբ ենթակայան, որպիսին Հայաստանում դեռևս չկա»,-ասել է Արամ Անանյանը:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:10
Չալաբյան. Նրանք, ովքեր կատարել են այս զազրելի հանցագործությունը, անձնապես հայտնի են
«Երեկ վարչախբի անուղեղ և անպատիվ կամակատարները դաժան ծեծի էին ենթարկել Տավուշի դիմադրության ակտիվ դեմքերից մեկին, պահեստազորի գնդապետ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Սոցցանցերի ամենախորը վերլուծությունը
Նիկոլ Փաշինյանի կնոջ ինչ-որ տեղ գնալը միշտ դառնում է հանրության քննարկման առարկա՝ եթե լուսանկարվի այդտեղ՝  կհանձնի, կամ գնացել է...
Աղբյուր` Panorama.am
16:56
Տիգրան Մանսուրյան. Չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել
«Սրբադասված մեր մեծերի՝ հայրերի, մայրերի հիշատակի առաջ խոնարհվելու օրն է այսօր»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
16:41
Վթարային ջրանջատում Գեղարքունիքում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
16:39
Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան
«Կանխելու միայն մեկ ձև կա՝ իրենց ուղարկել իրենց տեղերը»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի...
Աղբյուր` Panorama.am
16:15
Նզովվելու են ոչ միայն ցեղասպանության նահատակներին, այլև սեփական հայրենի հողը ուրացողները. Բագրատ Սրբազան
«Այսօր մեր սրբադասված նահատակների հիշատակի օրն է և, առաջին հերթին, մեր հարգանքի և խոնարհումի ընծայումն և բարեխոսության հայցումն է իրենցից։...
Աղբյուր` Panorama.am
16:06
Սուրենյանց. Փաշինյանը շատ վաղուց կորցրել է վարչապետի կարգավիճակը՝ դառնալով Ալիևի դեսպանը մեր երկրում
«Փաշինյանը շատ վաղուց կորցրել է վարչապետի կարգավիճակը՝ դառնալով Ալիևի դեսպանը մեր երկրում։  «Հայաստանը պետք է փոխի...
Աղբյուր` Panorama.am
16:01
Ղազարյան. Ինչքան անպաշտպան են դարձնում երկիրը, այնքան ուժեղացնում են իրենց գարշելի գոյության պաշտպանությունը
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Ութ թիկնապահ միայն մեկ կադրում։ Որևէ մեկը բացատրություն ունի՞ այս...
Աղբյուր` Panorama.am
16:00
Ծիծեռնակաբերդից նաև զորակցություն հայտնեցին Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ գերիներին
Այս տարի՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին  Ծիծեռնակաբերդի բարձունքում կարելի էր տեսնել պաստառներ՝ «Պահանջում ենք անհապաղ ազատ...
Աղբյուր` Panorama.am
15:53
Սուրեն Պետրոսյանը կոչ է անում տավուշցիներին և իր պայքարի ընկերներին շարունակել պայքարը
«Սուրեն Պետրոսյանը քաղբանտարկյալ է, նրա նկատմամբ այն, ինչ իրականացվում է, բացառապես քաղաքական պառճառներ ունի և Նիկոլ Փաշինյանի ուղիղ...
Աղբյուր` Panorama.am
15:34
Ես երեկ ադրբեջանական կայքերն էի նայում՝ էդ Նիկոլին ոնց են գովում. Տիգրան Մուրադյան
«Ծնողներս եղեռնից են մազապուրծ եղել, նրանք ղարսեցի են։ 1918 թվականին, երբ ռուսենրը հանձնել են Ղարսը, այդ ժամանակ նոր հայրս եկել է Արևելյան...
Աղբյուր` Panorama.am
15:32
ԱՄՆ նախագահ. Վերահաստատում ենք Մեծ Եղեռնը երբեք չմոռանալու մեր խոստումը
«Այսօր մի պահ կանգ ենք առնում՝ հիշելու Մեծ եղեռնի` Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքները և վերահաստատում ենք երբեք չմոռանալու մեր...
Աղբյուր` Panorama.am
15:27
Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
15:17
«Ինտերը» նշում է հաղթանակը
«Ինտերը» դերբիում 2-1 հաշվով հաղթել էր «Միլանի»-ին՝ առաջնության ավարտից մի քանի տուր առաջ հռչակվելով Իտալիայի չեմպիոն։...
Աղբյուր` Panorama.am
14:54
Արհեստածին Ադրբեջանը ստեղծել են, որպեսզի շարունակեն և ավարտեն հայերի ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայից դուրս. Լարիսա Ալավերդյան
«Մեր հաղթանակների և պարտությունների պատճառը պետք է փնտրենք մեր մեջ։ Իսկ այն, որ Հայոց ցեղասպանությունը երկար տարիներ  չի ունեցել...
Աղբյուր` Panorama.am
14:42
Այդ գործողություններն իրականացվում են Տավուշում ստեղծված ինքնաբուխ շարժումը թուլացնելու նպատակով. Հայտարարություն
«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆՔ ապրիլի 23-ին...
Աղբյուր` Panorama.am
14:33
Նոյեմբերյան քաղաքում բողոքի ակցիայի մասնակիցներից 5-ը ձերբակալվել են
ՔԿ. Տեղի է ունեցել առերևույթ խուլիգանություն, որի ընթացքում ֆիզիկական ներգործության դեպքերի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Աղբյուր` Panorama.am
14:17
«Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող,...
Աղբյուր` Panorama.am
14:14
Սահմանազատման սյուն չի լինում, այդ սյունը կարող են կոխել մի լավ տեղ. Հրանտ Բագրատյան
«Դրանք միայն ծաղիկներն են, բա որ գյուղերի հետևում գտնվող անկլավային հողերը տա՞։ Մտածում եմ՝ այդ հողերը տալուց հետո, որը հաջորդ էտապում...
Աղբյուր` Panorama.am
13:51
Սաֆրաստյան. Էրդողանը վախ ունի Սփյուռքից, դա պայմանավորված է շատ կոնկրետ փաստերով
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ ասել էր, որ «տարածաշրջանում հիմա նոր կարգ է հաստատվում, ժամանակն է հրաժարվել անհիմն...
Աղբյուր` Panorama.am
13:43
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Նիկոլ Փաշինյանը կինը՝ Աննա Հակոբյանը, այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Քաղաքացիները նրան տեսնելով՝ սկսել են վանկարկել՝ «Նիկոլ,...
Աղբյուր` Panorama.am
13:23
Նոր սկանդալ հայ-ռուսական հարաբերություններում. Հայտարարության հեղինակն Ալեն Սիմոնյանն է
ՌԴ Դաշնային Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն առաջարկել է Հայաստանի խորհրդարանին հարցում անել՝  Ռուսաստանի մասին Ալեն Սիմոնյանի ելույթի...
Աղբյուր` Panorama.am
12:50
Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակել է մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցը, դրանում պնդելով, որ Հայաստանի կառավարության կողմից...
Աղբյուր` Panorama.am
12:27
Նոյեմբերյանում մարդկանց մեջ մեքենայի մխրճվելու տեղեկությունների առթիվ պահանջել ենք պատշաճ քննություն. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանը երեկ արագ արձագանքման խմբեր է ուղարկել հիվանդանոց ու ոստիկանական ստորաբաժանումներ։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի...
Աղբյուր` Panorama.am
12:27
Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրեն Պետրոսյանին պարզապես զրկել է ազատությունից. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է, որ Ձերբակալվածների պահման վայրում, գործընկեր...
Աղբյուր` Panorama.am
12:19
Թուրքիայի նախագահը ցավակցել է միայն Թուրքիայի հայերին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել արդեն ավանդական դարձած ապրիլքսանչորսյան ուղերձով։ Այս անգամ ուղերձն առաջինը հրապարակվել է...
Աղբյուր` Panorama.am
12:00
Միհրան Մախսուդյան. Հիմա ավելի լավ եմ զգում
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը, որ վերջին օրերին ակտիվորեն մասնակցում է Տավուշից Ադրբեջանին տարածքների հանձնման դեմ, այժմ գտնվում է...
Աղբյուր` Panorama.am
11:55
Արամ Ա-ն՝ Էրդողանին.Որտեղի՞ց եկան մեր նահատակների աճյունները, Օսմանյան կայսրության սահմաններից ներս քո պապերի կողմից կոտորվեցին մեր պապերը
«Պարոն նախագահ, որտեղի՞ց եկան մեր նահատակների աճյունները. Օսմանյան կայսրության սահմաններից ներս քո պապերի կողմից կոտորվեցին մեր պապերը։...
Աղբյուր` Panorama.am
11:35
Պանթուրիքիստական ծրագրերը շարունակվում են. ՀՀ-ում Սիրիայի դեսպան
«Ցեղասապանությունն այսօր միայն պատմական արարք չէ, անպայման պետք է ճանաչվի»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
11:32
Ռուբեն Վարդանյանի որդու ահազանգը. Այդ հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել
Բաքվի բանտում ապօրինի պահվող քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի ավագ որդին՝ Դավիթ Վարդանյանը հարցազրույց է տվել CNN-ին: Նա պատասխանել է հայտնի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
14:32 24/04/2024

Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}