ԼՂՀ ՊՆ. Մարտական հենակետում հակառակորդի գնդակից զինվոր է զոհվել
ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Արսեն Աբրեստի Կարապետյանը: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակացությունը հայտնում Ա. Կարապետյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մարտի 2-ին և լույս 3-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 մմ ականանետերից ու ՌՊԳ-7 տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ձեռնարկել են համապատասխան միջոցառումներ նշված ժամանակահատվածում հակառակորդի ակտիվությունը ճնշելու ուղղությամբ և շարունակում են շփման գծի ողջ երկայնքով վերահսկել օպերատիվ-մարտավարական իրադրությունը:
2015 թվականին պաշտոնական տվյալներով հակառակորդի գնդակից զոհվածները`
Վանիկ Գուրգենի Ղուկասյանի (բնակիչ), փետրվարի 5
Շեքսպիր Մխիթարի Հակոբյան 1990թ., փետրվարի 4 լույս 5-ի գիշեր
Արտակ Վաղարշակի Սարգսյան, հունվարի 23
Կարեն Արարատի Գալստյան, հունվարի 23
Արման Ռաշիդի Ուդումյան, հունվարի 21
Նահապետ Արտակի Ասատրյան, 1982թ., հունվարի 20-ին լույս 21-ի գիշերը
Սուրեն Խաչիկի Փիլոսյան,1995թ., հունվարի 20
Արման Ալիկի Հարությունյան, հունվարի 17
Սերյոժա Նիկոլայի Սարգսյան (բնակիչ, 1935 թ. ), hունվարի11
Վարդան Մարտիկի Մկրտչյան, հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը
Կարեն Սամվելի Գրիգորյան, հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը
Տիգրան Սամվելի Սիմոնյան (1991թ.), փետրվարի 10-ին
Արտակ Սեդրակի Աղեկյան, 1979թ., փետրվարի 28-ին
Հայկ Գրիգորի Բարոյան, 1995թ., փետրվարի 28-ին
Ոչ պաշտոնական տվյալներով այս տարի եղել է ևս երկու զոհ:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները