Բարաք Օբաման ակնկալում է, որ Կուբայում ԱՄՆ դեսպանատունը կբացվի մինչև այս տարվա ապրիլի կեսերը
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ակնկալում է, որ Կուբայում ԱՄՆ դեսպանատունը կբացվի մինչև այս տարվա ապրիլի կեսերը: «Ռիա նոսվոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ` այս մասին Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է «Րոյթերս» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում:
«Ես ակնկալում եմ, որ մեզ կհաջողվի դեսպանատուն բացել և մինչև Պանամայում ապրիլի 10-11-ը ամերիկյան պետությունների գագաթաժողովը որոշակի սկզբնական աշխատանք տանել»,- ասել է Օբաման։
Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ չի սպասում, թե իրենց կհաջողվի անհապաղ լիովին կարգավորել հարաբերությունները: «Դեռևս մեծ աշխատանք է պետք տանել»,- նշել է Օբաման:
Կուբայի դեմ կիրառված էմբարգոն Օբաման որակել է որպես «արդյունք քաղաքականություն»: «Մենք պետք է ինչ-որ նոր բան փորձենք, որպեսզի կոչ անենք և նույնիսկ դրդենք կուբական կառավարությանը ընդգրկվել ժամանակակից տնտեսության մեջ»,- նշել է Բարաք Օբաման:
Վաշինգտոնն ու Հավանան հայտարարել են հարաբերությունների ջերմացման մեկնարկի մասին անցած տարվա դեկտեմբերի 17-ին։
Այս տարվա հունվարի 22-ին Հավանայում կայացավ ամերիկա-կուբական բանակցությունների առաջին փուլը, որը գլխավորում էին Արևմտյան կիսագնդի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ռոբերտ Ջեյկոբսոնը և Կուբայի արտգործնախարարության ԱՄՆ բաժնի ղեկավար Ժոզեֆինա Վիդալը:
Իր հերթին փետրվարի 27-ին Վաշինգտոնում կայացավ ամերիկա-կուբական բանակցությունների երկրորդ փուլը, որոնք պաշտոնական Հավանան որակեց «արհեստավարժ, հարգալից և կառուցողական»:
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան