Պանամայի նախկին նախագահը զբաղվել է կեղծ վիզաների վաճառքով
Պանամայի նախկին նախագահ Ռիկարդո Մարտինելին իր իշխանության օրոք զբաղվել է կեղծ վիզաների վաճառքով: «Ռիա նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ` նման հայտարարությամբ հանդես է եկել բրազիլացի գործարար Ալեշանդրե Վենտուրան:
Վերջինիս խոսքերով` 2009-2014 թթ. Պանաման ղեկավարած Մարտինելին իր հանցակիցների հետ միասին այս «գործունեության» շհորհիվ աշխատել է շուրջ 100 մլն դոլար:
Ներկայումս կոռուպցիայի և անօրինական լրտեսման մեջ մեղադրվող Ռիկարդո Մարտինելին, ըստ Ալեշանդրե Վենտուրայի, բաձրաստիճան պաշտոնյաներից կազմված հանցախումբ է ստեղծել, որը և իրականացրել է կեղծ վիզաների վաճառքը:
Խոսքը, մասնավորապես, գնում է Չինաստանի և Հնդկաստանի քաղաքացիների մասին, ովքեր առանց պաշտոնական ընթացակարգի վիզա ստանալու համար վճարել են 25 հազար դոլար:
Բրազիլացի գործարարը խոստովանել է, որ ընդգրկված է եղել վերոնշյալ հանցախմբում:
Որպես իր խոսքերի ապացույց նա ներկայացրել է վճարման անդորրագրեր և բանակային հաշիվների վերաբերյալ փաստաթղթեր: