Հասարակություն 14:00 03/03/2015

Եթե այդ ձևով օրենքն ընդունվի, ապա երկու-երեք տարի հետո նոր նախագիծ է բերվելու ԱԺ. Ռուբիկ Հակոբյան

«Այն, որ այս փոփոխություններով օրենքի նախագիծը ավելի շահեկան է, քան նախորդը, դա պարզ է, այն, որ Կառավարությունը ցանկություն ունի ինչ-որ տեղ պայքարելու ստվերի դեմ, դա էլ է զգացվում, բայց եթե ճիշտ ձևակերպենք` կառավարությունը մոտավորապես է ուզում պայքարել ստվերի դեմ»: Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիտի ժամանակ ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը` խոսելով «Շահութահարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծից:

Նշենք, որ այդ փոփոխություններով առաջարկվում է 50 մլրդ դրամ արտահանման դեպքում շահութահարկը նվազեցնել մինչև 2%:

Անդրադառնալով փաստաթղթի քաղաքական նշանակությանը, Ռ.Հակոբյանն ասաց, որ այս փաստաթուղթն ինչ-որ առումով լեգիտիմացնում է, որ ֆինանսատնտեսական գործառույթները մնան ստվերում:

«Ուրիշ այլ ձևակերպում չեմ կարող տալ: Եթե, ես հարմար եմ գտնում 5 տոկոս շրջանառության հարկ մուծել, որի դեպքում իմ շահույթը ավելի մեծ է, քան 1.5 տոկոսի դեպքում, բնականաբար, ես անպայման ստվերում եմ գործում»,- ասաց պատգամավորը:

Նրա խոսքերով` այստեղ հարց է առաջանում, թե այդ իրադրային լուծումները ինչ հետևանք են հետապնդում:

«Երբեմն ինձ թվում է, որ մենք ուզում ենք նոր հեծանիվ հայտնագործենք կամ քաղաքական-տնտեսագիտական թեորեմներին հակառակ մեկ ուրիշ թեորեմ ապացուցել: Այս դեպքում ստացվում է հետևյալը, որ հիմնական ստվերի դեմ չենք կարողանում կռվել կամ չենք ուզում կռվել, և ստվերի դեմ ուզում ենք պայքարել այն մարդկանց միջոցով, որոնք միշտ պարտվել կամ տուժել են մոնոպոլիաների կամ օլիգարխների ձեռքին»,- ասաց պատգամավորը:

Ռ.Հակոբյանը անդրադառնալով համաշխարհային փորձին, նշեց, որ եթե հեղափոխություն է լինում, կամ օրենքներ չեն փոխվում, ապա նախնական կապիտալը ձևավորվում է կիսաօրինական կամ կիսաքրեական ճանապարհով, և երբ պետությունը սկսում է օրենքի դաշտ ստեղծել, այդ դեպքում ստվերը վերանում է և լեգիտիմացվում է ամբողջ պրոցեսը, ինչի արդյունքում մարդիկ սկսում են նորմալ աշխատել:

«Օրինակ` ԱՄՆ-ը 50 տարիների ընթացքում կարողացավ ամբողջ տնտեսությունը լեգիտիմացնել, Եվրոպան դրան հասավ երեք տասնամյակի ընթացքումից, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Մերձբալթյան երկրները մեկ տասնամյակի ընթացքում ամբողջությամբ ստվերից դուրս եկան: Հայաստանը իր հոգեկերտվածքով կարծես թե վաղուց պետք է դուրս եկած լիներ ստվերից, բայց այսօր` 25 տարի հետո, եկել ենք ու ուզում ենք լեգիտիմացնել, որ ստվերը շարունակի գործել` հաշվի ենք նստում ստվերի հետ, գլուխ ենք խոնարհում ստվերի առջև և ասում ենք, որպեսզի ստվերը շարունակվի` եկեք այս օրենքը ընդունենք»,- նշեց Ռ.Հակոբյանը:

Ըստ նրա` եթե այդ ձևով օրենքն ընդունվի, ապա երկու-երեք տարի հետո նոր նախագիծ է բերվելու ԱԺ:

Ռ.Հակոբյանը նշեց, որ այսօր ՀՀ տնտեսությունը կանգնել է մի սահմանագծի, որ այլևս պետությունը չի կարողանում շնչել, տնտեսությունը չի կարողանում զարգացում ապրել:

«Կարծում է, որ եթե քաղաքական ղեկավարությունը կանչի այն 10-15 անձանց, ովքեր տնօրինում են հանրապետության ամբողջ ֆինանսական շարժը և ասի, որ գնում ենք դեպի կործանում, և մինչև հիմա ինչ արել ենք, հիմա գիծ ենք քաշում և որևէ մեկը մեկ լումա թաքցնի պետությունից, ապա դրանց հերը պետք է անիծվի, դրանք պետք է սնանկացվեն: Սա ամենակարճ և ճիշտ ճանապարհն է: Պետք է ի վերջո այդ փուլը ավարտենք»,- ընդգծեց Ժառանգություն» խմբակցության ղեկավարը:

Մինչդեռ, ըստ նրա, միջին թվաբանական մտավոր կարողություն ունեցող մարդը հասկանում է, որ սկզբունքորեն չեն պայքարում այդ չարիքի դեմ: Նրա խոսքերով` պետությունը մերժում է նաև ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչների առաջարկները, դրա համար էլ միշտ դոփում է տեղում:

Ռ.Հակոբյանի խոսքերով` բոլոր ոլորտներում թերություն ունենք և ընդունում ենք օրենքներ, որոնց պատճառով ժողովրդին կրակն ենք գցում:

«Ճիշտ է նախորդի համեմատ այս նախագիծը լավն է, բայց ես դեմ եմ քվերակելու Ճիշտ է իր բովանդակությամբ շատ ավելի շահեկան է, բայց քանի որ իրադրային լուծում է տալիս, և որովհետև մեկ տարի հետո այս նույն ամբիոնից նույն բառերն եմ ասելու, դրա համար ես ինձ հարգելով դեմ եմ քվեարկելու»,- հայտարարեց Ռ.Հակոբյանը և հավելեց. «Ես այս մասին բարձրաձայնում եմ ոչ թե որպես պատգամավոր, այլ իբրև քաղաքացի: Ինչո՞ւ այս հարցը սկզբունքորեն չենք լուծում: Ցավոք, իշխանությունն ականաջալուր չի և չի ընդունում, որ  պետք է ստվերի դեմ պայքարել ամբողջությամբ, որ բիզնեսը պետք է տարանջատել  քաղաքականությունից: Հարգելի մեծամասնություն, ուշադրություն դարձրեք խոսքիս տրամաբանությանը, իմ հորդորին, և կամք ունեցեք գնալ այս ճանապարհով, որպեսզի համակարգային խորը ճգնաժամից կարողանանք դուրս գալ: Պետք է նախ պրոֆեսիոնալ դաշտում պետությունն առաջ տանել, այնուհետև մտածել մյուս հարցերի մասին»:

 Հիշեցնենք, որ «Շրջանառության հարկի մասին» օրինագծով առաջարկվում է ՓՄՁ համար շեմը 58,35 մլն դրամից բարձրացնել 113,4 մլն դրամ, փաստաթղթավորման դեպքում հարկել 1.5%-ով, իսկ ապրանքների այն հատվածը, որ ապահովված չի լինի փաստաթղթով՝ 5%-ով:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:58
Ջրհեղեղների հետևանքով ԱՄԷ-ում և Օմանում առնվազն 20 մարդ է մահացել
Ջրհեղեղների հետևանքով առնվազն 20 մարդ է մահացել Արաբական Միացյալ Էմիրություններում և Օմանում։ Այդ մասին հայտնում է russianemirates.com-ը։...
Աղբյուր` Panorama.am
09:51
Շուշիի Կանաչ Ժամ եկեղեցին այլևս գոյություն չունի
Ադրբեջանը շարունակում է Արցախի Հանրապետությունում ոչնչացնել հայկական հուշարձանները։ Թշնամի երկիրը վանդալիզմի հերթական դրսևորումն է ցուցաբերել`...
Աղբյուր` Panorama.am
09:37
Իրանական Սպահանի երկնքում մի քանի անօդաչու թռչող սարքեր են խոցվել
Իրանի հակաօդային պաշտպանության համակարգի կողմից երկրի կենտրոնական մասի Սպահան նահանգի երկնքում մի քանի անօդաչու թռչող սարքեր են խոցվել, հայտնում...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ինչպե՞ս ճիշտ չափել զարկերակային ճնշումը
Կարդիոմեդ Ընտանեկան Բժշկության Կենտրոնը ներկայացրել է մի քանի խորհուրդ, թե ինչպես է ճիշտ չափել զարկերակային ճնշումը։ Այսպես. - Մինչ ԶՃ...
Աղբյուր` Panorama.am
09:24
Ապրիլի 19-ին փոխանակման կետերում դոլարը և եվրոն էժանացել են, ռուբլու փոխարժեքը մնացել է նույնը
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 19-ին ժամը 09:05-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 389.88 դրամ՝ էժանանալով 0.98 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:20
Արմեն Պետրոսյան. Ինչի՞ դիմաց է Ռուսաստանը դուրս բերում սեփական խաղաղապահ զորախումբն Արցախից
Արաբագետ Արմեն Պետրոսյանը գրում է. «Մի հարց՝ հնարավոր դավադրությունների տեսության շարքից Ինչի՞ դիմաց է Ռուսաստանը դուրս բերում...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Հրապարակ». Իր մտքում և վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է
«Հրապարակ» թերթը գրում է . «Իշխանական կուլիսներում ուշագրավ վարկած է շրջանառվում Նիկոլ Փաշինյանի՝ Ոսկեպար ուղղաթիռով...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». Անահիտ Ավանեսյանի հռչակած «օֆերտան» ֆիասկո է ապրել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հռչակած «օֆերտան» ֆիասկո է ապրել։...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Հրապարակ». Ով և ինչպես է կազմակերպելու Քաղաքացու օրը
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այս տարի ևս պատրաստվում է նշել Սերժ Սարգսյանի...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Ժողովուրդ». Հիվանդանոցները չեղարկո՞ւմ են պետպատվերով ծառայությունները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առողջապահության նախարարությունը, որի շուրջ սկանդալը քայլերով գնում է դեպի Էկոնոմիկայի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Հրապարակ». Արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք միջոցառումներին, կմնա՞ շքերթին
«Հրապարակ» թերթը գրում է. «Մայիսի 7-ին նախատեսված է Վլադիմիր Պուտինի երդմնակալությունը։ Այս տարի նաև Եվրասիական տնտեսական...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Իշխանությունները Արցախի հետ կապված ցանկացած բան սպառնալիք են համարում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախը հանձնելուց հետո Հայաստանի իշխանությունները արհամարհում են Արցախի վտարանդի...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Հրապարակ». Փաշինյանն ասել է, որ հենց միջազգային հանրությունն է պահանջում զիջել՝ ելնելով Ալմա-Աթայի հռչակագրից
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի տավուշյան վերջին այցից հետո ՔՊ-ում փորձում են հասկանալ՝ ինչ է փոխվել վերջին...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2024թ., հունվարի 20-ին Վայք քաղաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Այսօր...
Աղբյուր` Panorama.am
08:59
Ըստ համազեկուցողի՝ բանակցություններ են ընթանում Ադրբեջանի՝ ԵԽԽՎ վերադարձի շուրջ
Նախարարների կոմիտեում բանակցություններ են ընթանում Ադրբեջանի՝ ԵԽԽՎ վերադարձի շուրջ, «Ազատության»  փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
08:54
Ապրիլի 19-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:50
Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. Գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան
Ո՞նց կարելի է պետական դավաճանությունը ներկայացնել որպես ազգային փրկություն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է Հայաստանյայաց Առաքելական...
Աղբյուր` Panorama.am
23:26
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնում է Մայիսի 9-ին Երևանում «Անմահ գնդի» երթի մասին
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Թելեգրամի ալիքում հայտնում է. 2024 թվականի մայիսի 9-ին Սուրբ Խաչ եկեղեցու (Արաբկիր) հարակից տարածքից «Անմահ...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պետդեպարտամենտը գտնում է, որ Ռուսաստանն է ոգեշնչում Վրաստանի իշխանություններին
«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության»...
Աղբյուր` Panorama.am
22:43
Արմեն Գրիգորյանը ՔՊ-ի նիստում ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց
ՔՊ-ի գրասենյակից հայտնում են. «Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ,...
Աղբյուր` Panorama.am
21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am
21:26
Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում
Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Եսայի քահանա Արթենյանը գրում է․ «Ի գիտություն Պետրոս Ղազարյանին Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ -ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ի գիտություն նախորդ տարիների քոլեջների, և ուսումնարանների շրջանավարտների
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․ «Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
19:10
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}