Սան Ֆրանցիսկոյում մոտ հազար հայ երիտասարդներ հիշատակի քայլերթ են անցկացրել
Սան Ֆրանցիսկոյում մոտ հազար հայ երիտասարդներ փետրվարի 28-ին մասնակցել են Հայոց Ցեղասպանության 100-ամյակի ոգեկոչման քայլերթին, որը մեկնարկել է քաղաքի Գոլդն Գեյթ կամրջից: Այս մասին հայտնում է «Ասպարեզ» պարբերականը:
Քայլերթը կազմակերպել էր «Վարդանի ասպետներ» կազմակերպության Սան Ֆրանցիսկոյի մասնաճյուղը` ապրիլյան նախաձեռնությունները համակարգող հարյուրամյակի միացյալ մարմնի հետ համագործակցությամբ: Այն ուղեկցել են կրոնական և համայնքային առաջնորդները:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ