Հասարակություն 12:48 04/03/2015

Իրացման գոտու բնակիչները կառուցապատողին այլընտրանքային տարբերակ են առաջարկում

Ութ տարուց ավելի է, Տերյան 23-25, Լալայանց 37 հասցեներում գտնվող շենքերը ճանաչվել են հանրային բացառիկ գերակա շահ, սակայն դեռևս նախագիծ էլ չկա, թե ինչ է այդտեղ կառուցվելու: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց բնակիչ, «Մեր քաղաքը» նախաձեռնության անդամ Վարդան Գերավետյանը:

«Ես դիմել էի քաղաքապետարան հարցումով, թե արդյո՞ք կա հաստատված նախագիծ տվյալ հատվածի համար: Ինձ պատասխանել են, որ դեռևս հաստատված նախագիծ չկա»,- ասաց նա՝ հավելելով, որ ութ տարի է դեռևս չեն պարզել, թե ինչ են կառուցելու, բայց բացառիկ գերակա շահ է ճանաչվել, ինչն «աբսուրդ է, խուլիգանություն է»:

Տերյան 23-25, Լալայանց 37 հասցեներում գտնվող շենքերը, կառավարության որոշմամբ, պետք է քանդվեն: Վ. Գերավետյանի խոսքով, կառուցապատողն է «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերությանը, որի հիմնադիր Սամվել Մայրապետյանն է:

«Մենք ինքնապաշտպանվելու ենք, չենք գնալու զիջումների»,- ասաց նա՝ հավելելով, որ Ս. Մայրապետյանի կողմից կատարվող գործողություններն անընդունելի ենք:

Ըստ նրա, իրենց առաջարկում են 1 քմ. համար 800 դոլարով վաճառել բնակարանները կամ էլ նոր բնակարան ստանալ՝ նորակառույցում:

«Նման ցածր գին սահմանելով՝ մտածում են, որ չենք կարող այդ գումարով նոր տուն գնել կենտրոնում, պետք է գնանք արվարձաններում ապրելու կամ էլ համաձայնվենք իրենց առաջարկած շենքում բնակարան վերցնել»,- նշեց նա՝ հավելելով, որ իրենց կառուցած շենքում առաջարկվող բնակարաններն համարժեք չեն այն բնակարաններին, որոնցում իրենք այժմ բնակվում են:

Օրինակ, Վ. Գերավետյանը նշեց, որ առաջարկվող շենքում առաստաղի բարձրությունն 2,27 մետր է (առանց հատակի, առաստաղի հարդարման), իսկ իրենց բնակարաններում՝ 3,30 մետր է. «Անհամարժեք կոմպենսացիա է»:

Նա նաև հայտնեց, որ «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերությանը դիմել է դատարան, որ բնակիչները պայմանագիր չեն ուզում կնքել իրենց հետ:

Բնակիչ, մանկավարժ Ֆլորա Ուդումյանն ասաց, որ իրենք այժմ ԴԱՀԿ-ից նամակներ են ստանում, որ պետք է սեփականությունն օտարեն հօգուտ այդ ընկերության:

«Մեզ գալիս են նամակներ հարկադիր մարմնից, որ մեր սեփականությունը` մեր բնակարանը, օտարեն հօգուտ նրա: Այդ գերակա շահ ասվածը չարիք է մեզ համար: Փոխհատուցումը ծիծաղելի է, վիրավորական է նույնիսկ: Քո երկրում քո բնակարանը ձեռքիցդ խլում են»,- ասաց նա:

Բնակիչ, գեղանկարիչ Վարդան Գաբրիելյանն էլ նշեց, որ շենքերում բնակվող մոտ 30 ընտանիք համաձայնվել է առաջարկվող փոխհատուցմանը, իսկ 22 բնակիչ շարունակում է պայքարել:

«Ես ցանկանում են, որ երկկողմանի բանակցություններ սկսվեն: Կարող են առանց մեր շենքերը քանդելու իրենց նախագիծն իրականացնեն: Դա հնարավոր է: Եթե իրենք չեն կարող, մենք կարող ենք գտնել ճարտարապետ, ով կգծի իրենց ցանկացած նախագիծն առանց մեր շենքերը քանդելու»,- նման առաջարկություն արեց գեղանկարիչը:

Միաժամանակ նա հայտնեց, որ իրենք ուզում են նամակով դիմել ԱԺ խմբակցություններին՝ զգուշացնելով, որ ամբողջ քաղաքը վտանգված է. «Կենտրոնում գտնվող 2000-2500 շենք գտնվում են շահեկան դիրքում, մի քանի տարի անց հնարավոր է դրանք էլ ճանաչեն հանրային գերակա շահ ու որոշեն քանդել: Թող բնակիչները տեղյակ լինեն»:

«Պետական կարիքների զոհեր» ՀԿ-ի ղեկավար Սեդրակ Բաղդասարյանն էլ ասաց, որ այսօր Երևանում 450 քաղաքացի հայտնվել է խայտառակ վիճակում, որովհետև ՀՀ օրենքները գրվում են, և դրանք խախտում են ոչ թե հասարակ քաղաքացիները, այլ հենց պետությունը: Նա ընդգծեց, որ պետությունը հետամուտ չի լինում պաշտպանելու քաղաքացիների իրավունքները:

«Բացառիկ գերակա շահ, պետական կարիք, հիմնավորում չի տրվում, անհասկանալի է, թե ինչ բացառիկ շահ է, պետական կարիք է: Երևի ավելի լավ կլիներ գրվեր Ռոբերտ Քոչարյանի կամ մեկ այլ պաշտոնյայի համար պետք է քաղաքացու սեփականությունը վերցվի: Այդ ժամանակ հասկանալի կլիներ»,- ասաց նա:

Ս. Բաղասարյանի խոսքով, 2007 թվականին ընդունվեց բացառիկ գերակա հանրային շահի մասին օրենքը: Ըստ օրենքի, տարածքը կարող է հանրային գերակա շահ համարվել 7 տարի ժամկետով:

«2007 թվականից այս շենքերը ճանաչվել են հանրային գերակա շահ: Առ այսօր չի իրացվել: Մայրապետյանն ութ տարվա մեջ իր պարտավորությունները չի կատարել: Բայց արդեն երեք անգամ է կառավարությունը նրան շնորհում է այդ տարածքը ձեռք բերելու իրավունք»,- ասաց Ս. Բաղդասարյանը:

Նա նաև հայտնեց, որ բացի այդ հատվածից, ևս երկու տարածքում նա պետք է կառուցապատում իրականացներ, սակայն ոչինչ չի կատարել:

Նախորդող հրապարակումներ՝
Կարող են Երևանում ցանկացած հին շենք ճանաչել գերակա շահ ու որոշել քանդել. նկարիչ
Գերակա հանրային շահի մութ ամպերը` դարձյալ Տերյան 23, 25 շենքերի գլխին. Հերթական օտարումն է սպառնում



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:51
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ և 421-րդ հոդվածներով հանցագործության մասին հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն` Նիկոլ Փաշինյանին քրեական...
Աղբյուր` Panorama.am
14:29
Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են հիվանդանոց
Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը կրկին վատթարացել է։ Նա տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց։ Հիշեցնենք, որ Բագրատաշենի մոտ...
Աղբյուր` Panorama.am
14:26
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Թյուրքագետ, պ.գ.թ. Վարուժան Գեղամյանը գրում է. «Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են։...
Աղբյուր` Panorama.am
14:17
ՌԴ ԱԳՆ. Ցավալի է, որ Հայաստանի իշխանությունները շարունակում են ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ
Մոսկվան ափսոսում է, որ Երևանը շարունակում է անհիմն հրապարակային քննադատություն թույլ տալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության...
Աղբյուր` Panorama.am
14:05
Մարիա Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու ողբերգություն
Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես իր ցավ ու ողբերգություն։ Այդ մասին ապրիլի 25-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
13:50
Իշխանությունը քաղաքական շահերով ղեկավարվելով է սահմանազատման գործընթացը ներկայացնում խաղաղության համատեքստում. Թաթոյան
«Այն, ինչ տեղի է ունենում այսօր, սահմանազատում չէ։ Սա ուզում եմ հստակ ընդգծել»-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Մարդու...
Աղբյուր` Panorama.am
13:47
Համայնքների իրականացրած սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար գործադիրը 5,3 մլրդ դրամ հատկացրեց
«Ընդհանուր մոտ 26,2 կիլոմետր ճանապարհի մասին է խոսքը և 19 օբյեկտի, որոնցից 10-ը շինարարության փուլում գտնվող օբյեկտներ...
Աղբյուր` Panorama.am
13:40
Ոստիկանները հերթով մեքենաները քաշելով դուրս են բերում միջպետական ճանապարհից
Տավուշի մարցում ցուցարարները փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բագրատաշենի հատվածը։ Ոստիկանները ցուցարարներրին  ստիպում են...
Աղբյուր` Panorama.am
13:37
Գառնիկ Դանիելյանը ոստիկանության գործողությունների հետևանքով ուշագնաց եղավ
Օրեր շարունակ Ադրբեջանին միակողմանի զիջումների դեմ Կիրանցում պայքարողների կողքին եղած տավուշցի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
13:24
«Նիկոլ դավաճան». «Նիկոլ հողատու». Երևանի կենտրոնում փողոցներ են փակել Ուղիղ
Երևանի կենտրոնական փողոցներում լարված իրավիճակ է։ Քաղաքացիներ, հասարակական, քաղաքական գործիչներ ինքանաբուխ ակցիաներ են իրականացնում՝ փակելով...
Աղբյուր` Panorama.am
13:12
Ցուցարարները կառավարության շենքը լքող Անահիտ Ավանեսյանին ուղեկցեցին «ամոթ, ամոթ» վանկարկումներով
«Կառավարության և վարչապետի կողմից մանրամասն հաղորդվում է, թե ինչ է կատարվում , այն նաև իմ անձնական կարծիքն է։ Այն ինչ քաղաքականություն...
Աղբյուր` Panorama.am
13:06
Գերլարված իրավիճակ է Երևան-Մեղրի ավտոճանապարհին. Գերասիմ Վարդանյանին փորձում են բերման ենթարկել
Երևան-Մեղրի ճանապարհի Տիգրանաշենի հատվածում քաղաքացիները փակել են ճանապարհն՝ իրենց աջակցությունը հայտնելով տավուշցիների պայքարին։ Դեպքի վայր...
Աղբյուր` Panorama.am
12:59
Հայաստանը օր-օրի փոքրանում է. Գյումրի-Երևան ճանապարհը փակած քաղաքացի
«Ներկայիս իշխանություններն ամենօրյա ռեժիմով հողերը տալիս են, ամեն զիջումից հետո գալիս է նոր զիջում»,-ասում է  Գյումրի-Երևան...
Աղբյուր` Panorama.am
12:57
Փակեցին՝ քաղաքացիները մայրուղիները, ոստիկանները՝ քաղաքացիներին
Խոսքը փաշինյանյան հանձնողական քաղաքականության դեմ ընդվզումն է, որ անկասկած որոշակի ռազմավարություն ունի։ Այսպիսով՝ ՀՀ քաղաքացիները փակել են...
Աղբյուր` Panorama.am
12:48
Եթե ուզում են, թող Արարատի փոխարեն ընտրեն մեկ ուրիշ լեռ. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով «COP29 և կանաչ տեսլական Ադրբեջանի համար» թեմայով միջազգային ֆորումում, ասել է, որ...
Աղբյուր` Panorama.am
12:43
Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Քննություն է իրականացվում՝ պարզելու ապրիլի 24-ին Երևան-Երասխ միջպետական ավտոճանապարհին անվադողեր այրելու և այդ կերպ երթևեկությունը խուլիգանական...
Աղբյուր` Panorama.am
12:37
Փակ են Երևան-Գյումրի, Երևան-Սևան, դեպի Իրան ճանապարհները
Ի աջակցություն տավուշցիների՝ Հայաստանի տարածքների միակողմանի զիջումների դեմ պայքարի տարբեր մարզերում մարդիկ բողոքի ակցիաներ են իրականացնում։...
Աղբյուր` Panorama.am
12:36
Բան չանելուց ավելի մեծ ռիսկ, որը կարող է երկրի վրա ու տակից պայթի, գոյություն չունի. Նիկոլ Փաշինյան
«Մեր բոլոր պրոբլեմներն նրա մասին է, որ ասել ենք՝ եկեք չանենք, որովհետև վտանգավոր է»,-կառավարության նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը։...
Աղբյուր` Panorama.am
12:23
Թաթոյան. Փաստաբանների դերի վերաբերյալ իրավապահ համակարգում սխալ ընկալում կա
«Իրավական համակարգում իմ աշխատանքի փորձը ցույց է տալիս, որ հաճախ փաստաբանները նույնացվում են իրենց վստահորդների հետ, անգամ երբ փաստաբանը...
Աղբյուր` Panorama.am
12:10
Այս պահին քաղաքացիները Շիրակի մարզում` Հոռոմի խաչմերուկում փակել են Երևան-Գյումրի ճանապարհը. Քրիստինե Վարդանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է. «Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի...
Աղբյուր` Panorama.am
12:04
Կառավարությունը երկարացրեց բռնագաղթած ուսուցիչների՝ աշխատանքի ընդունվելու ծրագրի ժամկետը
«Այս նիստում երկարացրեցիքն օժանդակության ծրագրին դիմելու ժամկետները մինչև այս տարվա վերջը»,-գործադիրի այսօրվա նիստում հայտնեց ԿԳՄՍ...
Աղբյուր` Panorama.am
11:59
ՔԿ. Իսակովի պողոտայում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ապրիլի 24-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ նշված օրը Երևան քաղաքի Իսակովի պողոտայում անցկացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
11:35
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը
Քաղաքացիները քիչ առաջ փակել են Գյումրի-Երևան ճանապարհը։ Նրանք իրենց աջակցությունն են հայտնում տավուշցիների պայքարին։ Հիշեցնենք, որ բազմաթիվ...
Աղբյուր` Panorama.am
11:32
Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը, թող կառավարության, ԱԺ շենքերը բերեն, դնեն թուրքի բերանը, տեսնենք՝ իրենց դո՞ւր է գալիս, թե՞ ոչ. Կիրանցի
«Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը։ Թող գա, տեսնենք՝  ով է։ Երևանում նստած ամեն ինչ այնտեղից կառավարում են։ Թող գան, այս ժողովրդի վիճակը...
Աղբյուր` Panorama.am
11:28
Կառավարությունը վերանայեց ԲՈՒՀ-երի ընդունելության գործող կարգը
«Որոշման նախագծով վերանայում ենք ԲՈՒՀ-երի ընդունելության գործող կարգը որը պայմանավորված է ընդունելության սկզբունքների վերանայման, նոր...
Աղբյուր` Panorama.am
11:14
Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի
«Այն վիճակը, որի մեջ հայտնվել է մեր Կիրանցը... Դարերի պատմություն ունի, իր գոյության ընթացքում միշտ  պայքարի մեջ է եղել, բայց հիմա...
Աղբյուր` Panorama.am
11:09
Սուրենյանց. Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Երեկ միտումնավոր չեմ անդրադարձել Աննա Հակոբյանի և նրա դստեր հետ կապված միջադեպին՝ ավելորդ կրքեր...
Աղբյուր` Panorama.am
11:04
Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են Արցախի զինանշանը
Սոիալական ցանցերում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են տեխնիկայի օգնությամբ Արցախն օկուպացրած ադրբեջանցիներւ  կառավարության...
Աղբյուր` Panorama.am
10:55
Կառավարությունն այսօրվա նիստում մոտ 730 մլն դրամ կհատկացնի ջրային պարեկային ծառայությանը
 Գործադիրն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի թվում կընդունի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին»...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}