#FreeHendo. Փաստաբանը հայտարարել է, որ Ֆլորա Մարտիրոսյանի որդին մեքենայի ղեկին չի եղել
21-ամյա Հենրի Գևորգյանը, որը չհերքված տեղեկությունների համաձայն հայտնի երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի որդին է, ողբերգական վրաերթի պատճառ դարձած «Ֆորդ Մուստանգ» մակնիշի մեքենայի ղեկին չի եղել: NY Daily News-ի փոխանցմամբ, հայազգի երիտասարդի փաստաբանը ներկայացրել է տեսանյութ, որտեղ երևում է, որ Հենրի Գևորգյանը ավտոարշավի ժամանակ եղել է ճանապարհի մեջտեղը կանգնած և ոչ թե մեքենայի ղեկին. նա տվել է մեքենաների ընթացքի մեկնարկը:
Ըստ աղբյուրի, նա մեղադրվում է երկու անձի սպանության ամար, սակայն փաստաբանը պնդում է, որ Հենրին ամենևին էլ մեքենայի ղեկին չի եղել:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ փետրվարի 26-ին Լոս Անջելեսի Չաթսվորթ կոչվող տեղամասում տեղի ունեցած ավտոարշավի ժամանակ մեքենան կորցրել է վերահսկողությունը, դուրս եկել մայթ և ներխուժել մարդկանց խմբի մեջ, ինչի հետևանքով երկուսը մահացել են, մեկը ստացել է վնասվածքներ: Մեքենան հարվածել է պատնեշին և վնասվել:
Վրաերթի հետևանքով մահացածներից մեկը 26-ամյա Էրիկ Սիգերան (Eric Siguera) էր և 20-ամյա մի երիտասարդ, իսկ 21-ամյա Լուիս Անտոնիո Գոնսալեզը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
«Հենրին շատ ծանր վիճակում է: Նա ցանկանում է, որ ամեն ինչ ճիշտ լինի»,-լրատվամիջոցին ասել է փաստաբան Քեյթ Հարդին (Kate Hardie)՝ նշելով, որ իր պաշտպանյալը «շատ լավ տղա է»:
Տեսանյութը, որում Հենրի Գևորգյանը երևում է ամտոարշավի մեկնարկային կետում, տարածվել է սոցիալական ցանցերում, որտեղ օգտատերերը #FreeHendo հեշթեգով և Հենրիի նկարով տեղեկացնում են, որ Հենրին վրաերթի պատճառ դարձած մեքենայի ղեկին չի եղել: Daily Mail-ը տեղեկացնում է, որ Գևորգյանը նախկինում ձերբակալված կամ դատապարտված չի եղել:
Ըստ աղբյուրի, ոստիկանությունը հայտարարել է, որ իրենք մինչև ձերբակալելը տեղյակ են եղել տեսանյութի գոյության մասին: Եթե հայազգի երիտասարդին մեղավոր ճանաչեն, նրան սպառնում է 33 տարուց մինչև ցմահ ազատազրկում:
Նշենք, որ դեպքից հետո Հենրիին փնտրում էր ոստիկանությունը, և նա ներկայացել է իրավապահներին մարտի 1-ին ու կալանավորվել:
Նախորդող հրապարակում`
Ավտոարշավի ժամանակ վրաերթի մեղադրանքով ԱՄՆ-ում 21-ամյա հայ է ձերբակալվել (տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում