Վարդան Օսկանյանը մանդատը վայր դնելու մասին է ասել, կուսակցությունից դուրս գալու մասին չի ասել. Մելքումյան
Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը անդրադառնալով տեղեկություններին, թե Վարդան Օսկանյանը պատրաստվում է լքել ԲՀԿ-ն՝ ասաց, որ Օսկանյանն այն գործիչը չէ, որը պահի տակ որոշումներ կարող է ընդունել:
«Վարդան Օսկանյանը լուրջ, ծանրակշիռ, քաղաքական ուղի անցած անձնավորություն է, բայց ինքն իր համար որոշում է կայացրել, թե փոխել է, չգիտեմ, բայց գտնում եմ, որ ճիշտ կլիներ ինքը մնար մեզ հետ: Վարդան Օսկանյանը երևի հասկացավ կամ հասկանում է, որ այն նպատակները, այն մեխանիզմները, որոնք ինքը ենթադրում էր, որ քաղաքականության մեջ կարող է լինել, այս փուլում ինչ-որ ճանապարհ պետք է անցնի, իր պատկերացրած միջավայրը չկա: Վարդան Օսկանյանը չի հայտարարել, որ կուսակցությունից դուրս է գալիս: Ինքը մանդատը վայր դնելու մասին է ասել, կուսակցությունից դուրս գալու մասին չի ասել»,- նշեց Մ.Մելքումյանը` հավելելով, որ միգուցե Օսկանյանը մինչև 2017 թվականն է դադար վերցնելու:
Անդրադառնալով կուսակցությունից դուրս գալու դիմումներին՝ Մ. Մելքումյանը նախ նկատեց, որ յուրաքանչյուր ոք պետք է հավատարիմ մնար իր թիմին, այնուհետև հավելեց. «Եթե դու անընդհատ թռչկոտում ես այստեղ-այնտեղ, դա լավ բան չի խոստանում: Եթե թիմն ընդհանրապես լուծարվի, դա այլ է, բայց եթե չի լուծարվում ու դու այդպես ես վարվում, դա լավ բան չէ»:
Հարցին՝ նոր հրաժարականներ սպասվում են առաջիկայում, Մ. Մելքումյանը ասաց՝ ոչ:
Նախորդող հրապարակում`
Գագիկ Ծառուկյանը վայր կդնի պատգամավորական մանդատը. ԲՀԿ-ական պատգամավոր
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում