Նեմցովի սպանության բացահայտումը ՌԴ ոստիկանական ուժերի համար պատվի հարց է
Կան մի քանի տարբեր վարկածներ` կապված ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության մոտիվների կամ իրական պատճառների հետ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկում արեց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:
«Ռուսական ընդդիմադիր դաշտի վարկածն այն է, որ իշխանությունը վերացրել է Նեմցովին: Իմ կարծիքով, սա մի քիչ կասկածելի վարկած է»,-ասաց քաղաքագետը՝ նշելով, որ մյուս վարկածները կապում են անձնական խնդիրների հետ:
Ըստ նրա, կա ևս մեկ վարկած՝ չակերտավոր բարի գործ անելը՝ որոշ մարդկանց կողմից, որոնք փորձել են իրենց ծառայությունները մատուցել գոյություն ունեցող իշխանությանը և վերացնել իշխանության կողմից չսիրված քաղաքական գործչի:
«Մենք տեսնում ենք տարբեր սցենարներ և տեսնում ենք, որ դրանցից ամեն մեկն ունի որոշակի հիմնավորում, բայց ինչքանով են արդարացված դրանք՝ անհասկանալի է»,-նշեց քաղաքագետը:
Ա. Մարկարովն ավելացրեց, որ ռուս ընդդիմադիրի սպանության բացահայտումը ՌԴ ոստիկանական ուժերի համար պատվի հարց է, որովհետև այս հանցագործությունը միջազգային հանրությանը հնարավորություն է տալիս քարկոծել Ռուսաստանին:
Հիշեցնենք՝ Բորիս Նեմցովը սպանվել էր փետրվարի 27-ի գիշերը Մոսկվայի կենտրոնում: Նրա ուղղությամբ արձակվել էր 6 փամփուշտ, սակայն նրանցից 4-ն էր վնասվածք հասցրել ընդդիմադիր քաղաքական գործչին:
Նախորդող հրապարակումներ՝
Նեմցովի սպանության հետևանքով ԱՄՆ-ն հնարավոր է թարմացնի «Մագնիտսկու ցուցակը»
Նեմցովի սպանության հետևում կարող են կանգնած լինել ուկրաինական հատուկ ծառայությունները. նոր վարկած
Նեմցովին ոչ պրոֆեսիոնալ է սպանել. Նոր վարկած
Ջոն Քերին Սերգեյ Լավրովի հետ կքննարկի Նեմցովի սպանության հետ կապված հարցեր
Սուրենյանց. Ռուսաստանը վճարում է Պուտինի չեկիստական ռեժիմը հանդուրժելու համար