Երևանում Քարֆուր հիպերմարկետը կբացվի մարտի 11-ին
Աշխարհի շատ երկրներում հայտնի Քարֆուր հիպերմարկետի բացումը Երևանում տեղի կունենա մարտի 11-ին: «Հրաշալի և երկար սպասված նորություն բոլոր հաճախորդների համար: Մեծ ոգևորությամբ տեղեկացնում ենք, որ Քարֆուր հիպերմարկետի բացումը տեղի կունենա մարտի 11-ին: Սպասում ենք բոլորին», նշվում է հիպերմարկետի ֆեյսբուքյան պաշտոնական էջում: Հիպերմարկետը կգործի Երևան Մոլում:
Նշենք, որ հիպերմարկետի բացման մասին լուրերը երկար ժամանակ է՝ շրջանառվում էին. տարբեր պաշտոնյաներ հայտարարում էին հիպերմարկետի մոտալուտ բացման մասին, սակայն այն իրականություն չէր դառնում: