Հայաստանի մի շարք տարածքներում ձյուն է տեղում
Մարտի 5-ին ժամը 09:30-ի դրությամբ, Աշոցքում, Աշտարակում, Ապարանում, Սպիտակում, Վանաձորում, Աբովյանում, Հրազդանում, Սևանում, Դիլիջանում, Գավառում, Մարտունիում, Ճամբարակում, Մասիսում, Արտաշատում, Եղեգնաձորում, Վայքում, Սիսիանում, Գորիսում, Մեղրիում, Լաչինում և Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայության տեղեկացմամբ, Արտաշավանի, Արթիկի, Աշոցքի, Արագածի տարածաշրջաններում բուք է: Դժվարանցանելի է Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածը:
Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ