Պերմյակովի նկատմամբ ստացիոնար դատահոգեբանական փորձաքննությունն անցկացվում է ռուսական ռազմաբազայում
Գյումրիի ռուսական 102 ռազմաբազայի զինծառայող, Ավետիսյանների գյումրեցի ընտանիքի անդամների սպանության համար մեղադրվող Վալերի Պերմյակովի նկատմամբ դատահոգեբանական փորձաքննություն է նշանակվել: Այդ մասին Интерфакс-ին հայտնել է աղբյուրը, որը ծանոթ է իրավիճակին:
«Փորձաքննությունն անցկացվում է ստացիոնար ռուսական ռազմաբազայում և կավարտվի շուրջ 2 շաբաթից»,- ասել էլրատվամիջոցի աղբյուրը:
Նրա խոսքով, փորձագետները պետք է գնահատեն Պերմյակովի հոգեկան առողջությունը և տան իրենց ախտորոշումը:
«Խոսակցությունները, թե Պերմյակովի մոտ կան հոգեկան առողջության խանգարումներ, անհիմն են: Փորձաքննության արդյունքները դեռ չկան»,- ասել է աղբյուրը:
Աղբյուրը նաև նշել է, որ «նախաքնությունն իրականացվում է երկու երկրների իրավապահների միջև սերտ համագործակցությամբ»:
Նա հերքել է լրատվամիջոցներում արտահայտված այն ենթադրությունները, թե ռուսական կողմը Պերմյակովի գործով չի ցանկանում օպերատիվորեն քննություն իրականացնի:
«Որևէ խնդիր չկա նախաքննության ընթացքի հետ կապված: Բոլոր քննչական գործողություններն իրականացվում են ժամկետներում», -ասել է լրատվամիջոցի աղբյուրը:
Հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանությունն էր կատարվել, որի մեջ մեղադրվում է ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին