«Թրանսփերենսի Ինթերնեշնլ»-ը Լոնդոնը հռչակել է փողերի լվացման մայրաքաղաք
Կոռուպցիայի դեմ պայքարի «Թրանսփերենսի Ինթերնեշնլ» միջազգային կազմակերպությունը Լոնդոնը հռչակել է փողերի լվացման համաշխարհային մայրաքաղաք։ Ինչպես փոխանցում է «Գազետա.ռու» կայքը, նման գնահատականներ են ամփոփված կազմակերպության հերթական զեկույցում։
Փորձագետների կարծիքով, Լոնդոնում անշարժ գույքի առքուվաճառքի գործարքների զգալի մասն իրականացվում է անօրինական գործունեության արդյունքում ձեռք բերված միջոցներով։
Հաղորդվում է, թե Լոնդոնում անշարժ գույքի շուրջ 37 հազար օբյեկտ պատկանում է օֆշորային ընկերությունների, որոնք գրանցված են Բրիտանիայի Վիրջինյան կղզիներում։ Նշյալ օբյեկտների միջին արժեքը գնահատվում է 2,3 միլիոն դոլար, իսկ առանձին դեպքերում կարող է հասնել մինչև 14 միլիոն դոլարի։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ