Արգենտինայում ջրհեղեղի հետևանքով տարհանվել է ավելի քան 6 հազար մարդ
Հորդառատ անձրևների հետևանքով Արգենտինայի կենտրոնական շրջանները պատուհասած ջրհեղեղի պատճառով իրենց կացարաններից տարհանվել է ավելի քան 6 հազար մարդ: Այս մասին հաղորդում է «Ռիա նովոստի» լրատվական գործակալությունը` հղում անելով տեղի իշխանություններին:
Աղբյուրի փոխանցմամբ, տարերքի պատճառով զոհվել է առնվազն մեկ մարդ, ևս մեկը համարվում է անհետ կորած: Առավել մեծ վնաս է հասցվել Կորդոբա, Սանտա-ֆե, Սան-լուիս և Սանտիագո դել Էստերո շրջաններին:
Միայն Սանտիագո դել Էստերո նահանգում Ռիո Դուլսե գետի վարարման հետևանքով իր գույքից զրկվել է առնվազն 3,5 հազար մարդ:
«Greenpeace»-ի բնապահպանական կազմակերպությունն արդեն հայտարարություն է տարածել առ այն, որ ջրհեղեղների առաջացման հիմնական պատճառը անտառների մասսայական հատումն է:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին