Կրիմինալ ռոմանտիկան մեր հասարակության մեջ շատ տարածված է. Ռուբեն Բաբայան
Ինձ շատ է հուզում բացահայտորեն քրեական օրենքներով առաջնորդվող մեր հասարակությունը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն՝ անդրադառնալով քրեական աշխարհն ու Հայաստանի իրականությանը:
«Կրիմինալ ռոմանտիկան մեր հասարակության մեջ շատ տարածված է: Ինչպես ենք միմյանց հետ շփվում, մենք համարում ենք, որ կուլտուրական խոսելը թուլության նշան է, եթե տղամարդ ես, անպայման պետք է սպառնալիքներով խոսես, քիթ կամ մռութ ջարդես, ինչպես քրեական աշխարհում է ասված՝ «նակազատ» անես»,-շեշտեց Բաբայանը :
Նրա խոսքերով՝ ամեն մի քայլափոխի տեսնում ենք, որ չգրված օրենքները դառնում են ավելի կարևոր, քան գրվածները, երբ որ ոստիկանություն դիմելը համարվում է ստորություն :
Հանդիպմանը ներկա հոգեբան Սամվել Խուդոյանն էլ այս ամենը բնորոշեց մեկ անունով՝ քրեական մտածելակերպ :
Բանախոսների դիտարկումները իշխանություն- քրեական աշխարհ հարաբերությունների մասին՝ տեսանյութում :