Գերմանիա. կանայք պետք է տնօրենների խորհրդում 30 տոկոս լինեն
Գերմանիայի խորհրդարանը օրենք է ընդունել, ըստ որի սկսած 2016 թվականից խոշորագույն ընկերությունների տնօրենների խորհրդի առնվազն 30 տոկոսը կանայք պետք է լինեն: Այս օրենքը վերաբերելու է երկրի 100 ընկերության: Այս մասին գրում է Բի-Բի-Սի-ն:
Եվս 3,5 հազար ընկերություն պարտականություն կստանձնեն, որ իրենց նպատակներից մեկը կանանց դերի մեծացումն է ղեկավար դիրքերում: Իշխող կոալիցիան պաշտպանել է այս օրենքը, ընդդիմադիրները ձեռնպահ են մնացել՝ կարծելով,որ օրենքում առաջարկված միջոցառումներն անբավարար են:
Տնտեսական հետազոտությունների ինստիտուտի հետազոտությամբ. կանայք 100 խոշորագույն ընկերությունների տնօրենների խորհրդում ընդամենը 18,6 տոկոս ներկայացվածություն ունեն:
Նման քվոտաներ արդեն գործում են Նորվեգիայում, Իսպանիայում և Ֆրանսիայում: