Հարիսոն Ֆորդը լուրջ վնասվածքներ է ստացել օդանավի վթարի հետևանքով
Հոլիվուդյան աստղ Հարիսոն Ֆորդը լրջորեն տուժել է Լոս Անջելեսում թեթև շարժիչով օդանավի վթարի հետևանքով: Օդանավն ընկել է Penmar ակումբի գոլֆի դաշտում ու ջարդվել: Դերասանը բազմաթիվ վնասվածքներ է ստացել, այդ թվում՝ գլխի հատվածում, գրել է TMZ-ը:
Գոլֆի ակումբի բժիշկները առաջին բուժօգնություն են ցուցաբերել և լրատվամիջոցին ասել, որ դերասանն ամբողջությամբ արյան մեջ է եղել:
Օդանավի վթարի պատճառը տեխնիկական թերություններն են եղել:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին