Պանամայի գերագույն դատարանի նախկին նախագահը կոռուպցիոն գործի շրջանակներում դատապարտվել է 5 տարվա ազատազրկման
Պանամայի գերագույն դատարանի նախկին նախագահ Ալեխանդրո Մոնկադան կոռուպցիոն քրեական գործի շրջանակներում դատապարտվել է 5 տարվա ազատազրկման: Այս մասին հաղորդում է «Ռիո նովոստի» լրատվական գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ`դատարանի վճռով առգրավվել է Մոնկադայի ողջ գույքը, որոնց թվում են երկրի մայրաքաղաքում նախկին դատավորին պատկանող երկու շքեղ առանձնատները:
Ալեխանդրո Մոնկադան գլխավորում էր երկրի գերագույն դատարանը 2009-2014 թթ.` Պանամայի նախկին նախագահ Ռիկարդո Մարտինելիի իշխանության օրոք և համարվում էր նրա մերձավորներից մեկը:
Ռիկարդո Մարտինելին ներկայումս նույնպես մեղադրվում է կոռուպցիայի, անօրինական լրտեսման և պաշտոնական դիրքի չարաշահման մեջ:
Բրազիլացի գործարար Ալեշանդրե Վենտուրան օրերս հայտարարություն էր տարածել այն մասին, որ իր իշխանության օրոք Ռիկարդո Մարտինելին զբաղվել է կեղծ վիզաների վաճառքով:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ