Արագած Ախոյան. Չէի պատկերացնում, որ Պուտինը գնար Էրդողանի կողքը կանգներ (տեսանյութ)
Բոլոր միջոցառումները ևս մեկ առիթ են, որ միջազգային հանրության ուշադրությունը սևեռենք ողբերգության վրա, որը տեղի ունեցավ անցյալ դարի սկզբին և հանդիսացավ նախադեպը մնացած բոլոր ոճրագործությունների համար: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արևմտահայոց ժառանգների միության ներկայացուցիչ Արագած Ախոյանը:
«Միջոցառումներից այլ սպասելիքներ չունեմ՝ բացի մոլորակին ևս մեկ անգամ ոճրագործության մասին հիշեցնելը»,-նշեց Ա. Ախոյանը:
Նրա խոսքերով, աշխարհի տարբեր երկրներում Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումները որակապես վատը չեն, սակայն դրանց հետ մեծ հույսեր պետք չէ կապել:
«Մենք վերջիվերջո, մի օր, առանց միջնորդների մեր պահանջագիրը պետք է ներկայացնենք թուրքական իշխանություններին և որպեսզի իրավական հենքը ճիշտ լինի, դրա համար պետք է հստակ կազմակերպություն, որը իրավունք կունենա այդ պահանջագիրը ներկայացնելու»,-նշեց բանախոսը:
Անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիրմիր Պուտինի՝ ապրիլի 24-ին Հայաստան այցին, Արագած Ախոյանն ասաց. «Ես չէի պատկերացնում, որ Պուտինը գնար Էրդողանի կողքը կանգներ, քանի որ Ռուսաստանը միշտ էլ համարվել է մեր ստրատեգիական գործընկերը»:
ՌԴ նախագահի այցի մասին մանրամասն՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում