Beeline-ի «Կողք կողքի» նոր ծառայությունը դարձնում է դեպի ԼՂՀ զանգերն էլ ավելի շահավետ
Beeline-ը հայտարարել է «Կողք կողքի» նոր ծառայության գործարկման մասին Beeline բջջային կապի կանխավճարային հաշվարկային համակարգի ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող բաժանորդների համար: «Կողք կողքի» ծառայությունը հնարավորություն է ընձեռում ամսեկան վճարելով 190 դրամ 30 օրվա ընթացքում կատարել անսահմանափակ թվով զանգեր դեպի ԼՂՀ բջջային և ֆիքսված ցանցեր 13,9 դր/րոպե սակագնով: Այս մասին տեղեկացնում է «ԱրմենՏել» ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի բաժինը:
«Beeline-ն առաջարկելով հաճախորդներին պարզ և հարմար ծառայություններ շարունակաբար զարգացնում և կատարելագործում է դրանք՝ չմոռանալով լավագույն գնի մասին։ «Կողք կողքի» նոր առաջարկը մեր հերթական քայլն է ուղղված հաճախորդների զանգերը դեպի Արցախի բջջային և ֆիքսված ցանցեր էլ ավելի շահավետ դարձնելուն», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Կողք կողքի» ծառայությունը կարելի է ակտիվացնել` հավաքելով *190# USSD-հրահանգը, իսկ ապաակտիվացնել` *191#: Ծառայության ակտիվացման պահից 30 օր հետո բաժանորդի հաշվին բավարար գումար լինելու դեպքում ծառայությունն երկարացվում է ևս 30 օրով, և հաշվից գանձվում է համապատասխան ծառայության ամսավճարը: Բաժանորդը կարող է ցանկացած պահի անջատել ծառայությունն` օգտվելով անջատման հրահանգից: «Կողք կողքի» նոր ծառայության մասին լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ` այցելելով www.beeline.am կայք։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ