«Նշանակալի բացահայտում»` օդանավի կործանման պատճառ դարձած օդաչուի բնակարանը խուզարկելիս
Germanwings ավիաընկերությանը պատկանող և մարտի 24-ին վթարի ենթարկված Airbus A320-ի երկրորդ օդաչու 28-ամյա Անդրեաս Լյուբիցը թռիչքի պահին, հավանաբար «անձնական ճգնաժամ» է ապրել, գրում է Daily Mail-ը:
Վարկածն ի հայտ է եկել այն բանից հետո, երբ ոստիկանությունը հետաքննության արդյունքում հայտարարեց, որ «նշանակալի բացահայտում» է կատարել Լյուբիցի բնակարանի խուզարկության արդյունքներով: Բնակարանում նա իր ընկերուհու հետ է ապրելիս եղել: Իրավապահները սակայն, ըստ աղբյուրի, առայժմ հրաժարվում են մանրամասներ ներկայացնել, միայն ասել են, որ գտածոն ինքնասպանությունից առաջ թողնված գրություն չէ:
Միաժամանակ Լուֆթանզա ընկերության (Germanwings ավիաընկերության շահագործող) ղեկավար Քարսթեն Սփորը հայտարարել է, որ Լյուբիցը բարեհաջող անցել է բոլոր ստուգումները, այդ թվում՝ բժշկական և 100 տոկոսով համապատասխանել է չափորոշիչներին և այդ պատճառով էլ նրան թույլատրվել է թռչել:
Հիշեցնենք՝ Germanwings ավիաընկերության Airbus A320 օդանավի վթարի հետևանքով 150 մարդ մահացել էր, որից վեցը օդանավի անձնակազմի անդամներն էին: Արդեն պաշտոնապես հայտարարվել է, որ օդանավի կործանման պատճառը երկրորդ օդաչուի` Անդրեաս Լյուբիցի գործողություններն էին, որը օդանավը մտածված տարել է կործանման: «Սև արկղերի» վերծանման արդյունքում պարզվել է, որ թռիչքի առաջին րոպեներին երկու օդաչուները նորմալ զրույց են վարել: Սակայն երբ օդանավի հրամանատարը լքել է խցիկը, հավանաբար զուգարան գնալու նպատակով, երկրորդ օդաչուն արգելափակել է խցիկի դուռը և ինքնակամ սկսել վայրէջք կատարել: Օդաչուն դրսից ուժեղ թակել է դուռը, սակայն ոչ մի արձագանք չի եղել և այդպես էլ ոչ մի արձագանք չի լինում:
Նախորդող հրապարակում՝
Ահաբեկչությո՞ւն, թե՞ ինքնասպանություն. «Airbus А320-ի օդաչուն օդանավը մտածված տարել է կործանման»
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում