«Ցավալի է... գիշերը չեմ քնել». Վաենգայի սկանդալը (տեսանյութ)
Ռուս էստրադային երգչուհի Ելենա Վաենգան հյուրախաղերի շրջանակներում Վլադիվոստոկում սկանդալ է արել այն բանի համար, որ հյուրանոցային համարը իրեն դուր չի եկել: Վաենգան Instagram-ի իր էջում տեսանյութ է տեղադրել՝ գրառելով. «Ցավալի է, ահա...և սա համարվում է լյուքս...Վլադիվոստոկ...գիշերը չեմ քնել»:
Երգչուհին տեսանյութում նկարել է հյուրանոցային համարը, որն արժեցել է մեկ գիշերվա համար 10 հազար ռուբլի: Նրա կարծիքով, սենյակի որակը չի համապատասխանում գնին: Նրան դուր չի եկել կոտրված մահճակալը և սինդիպոնե բարձը: