Ինչպես վերականգնել կազմվածքը 4 երեխա ունենալուց հետո
Կանադացի բազմազավակ մայր Ջոաննա Վենդիտտին կարճ ժամանակում չորս երեխա ունենալուց հետո որոշել է կիսվել տպավորություններով: Նա պատմել է՝ ինչպես է փոխվել մարմինը:
Առաջին տպավորությունը, որ ստացել է ծննդաբերելուց հետո կանացի հմայքի կորուստն է: Սակայն հետաքրքիր է այն, որ Ջոաննային դա բոլորովին չի հուզել: Բայց նա իր առաջ նպատակ է դրել քաշ գցել ու ստանալ նախկին կազմվածքը:
Առաջին երկու հղիությունները հեշտ են անցել և այդ ընթացքում հավաքած ավելորդ 20 կիլոգրամ քաշից նա կարողացել է ազատվել ծննդաբերելուց երկու ամիս անց: Սակայն վերջին հղիությունը, որի արդյունքում ծնվել են զույգ աղջիկներ, բարդ է եղել, և նա ստիպված է եղել կեսարյան հատման դիմել:
Այս ծննդաբերությունից հետո նա երկար վերականգնել է առողջությունը և երբ ուշքի է եկել, նրա քաշը կազմել է 86 կգ: Ավելորդ քաշից ազատվելու հարցում կանադացի կնոջը օգնել է մաքուր օդում սպորտով զբաղվելը, վազելը և մարզասրահ այցելությունները:
Ջոաննան ցանկացել է բոլոր կանանց հասկացնել, որ կնոջ մարմինը ծննդաբերությունից հետո երբեք չի ընդունի նախկին տեսքը, եթե քայլեր չձեռնարկեն: Եվ պետք չէ հուսահատվել և ավելի լավ է նպատակ դնել ու վերադարձնել սլացիկ կազմվածքը:
Իսկ դրա համար պետք է դրականորեն տրամադրվել՝ չէ՞ որ մայր եք և ցանկություն ունեք կարգի բերել ինքներդ ձեզ: Կանադացի կնոջ տպավորությունները ներկայացրել է Bebeblog-ը: