Հայաստանում մոտավորապես 350 հազար ոչ առաքելական եկեղեցու հետևորդներ կան. Ա. Ամարյան (տեսանյութ)
Աղանդավորները Հայաստանում շատանում են, մոտավորապես 350 հազար ոչ առաքելական եկեղեցու հետևորդներ կան: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանը՝ շեշտելով, որ այս թիվն արդեն տագնապալի է:
«Աղանդը հնարավորություն է տալիս քաղաքական ուժերի համար ձեռքի տակ ունենալ կառավարելի մի մասսա, որոնք գումարի հետ կապված կատարողներ են, գումարը տրվում է հովիվին և նրանք պարտավոր են քվեարկություններ կատարել»,-նշեց բանախոսը:
Ա. Ամարյանի խոսքերով՝ այսօր Հայաստանում կա աղանդներին հետևող երեք հազար երիտասարդ, ովքեր չեն ծառայելու, որը լուրջ խնդիր է. «Նրանք հայրենիք հասկացողություն չունեն»:
Կրոնական կառույցների վերաբերյալ արված ուսումնասիրությունների մասին՝ տեսանյութում: