Աշոտ Նավասարդյանի ծննդյան 65-ամյակի առթիվ մի խումբ պատգամավորներ այցելել են Եռաբլուր
Այսօր հայ քաղաքական, պետական գործիչ Աշոտ Նավասարդյանի ծննդյան 65-ամյակի առթիվ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը և մի խումբ պատգամավորներ այցելել են Եռաբլուր պանթեոն: Խորհրդարանի ղեկավարը ծաղիկներ է խոնարհել ականավոր հայորդու շիրմին: Այս մասին հայտնում է ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Գալուստ Սահակյանն այցելել է նաև Աշոտ Նավասարդյանի անունը կրող դպրոց, ուր ևս ծաղիկներ է խոնարհել Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադրի հուշարձանին: Խորհրդարանի ղեկավարը շրջել է դպրոցում, եղել կրթօջախի ազգային դաստիարակության կենտրոնում և ծանոթացել ականավոր հայորդու մասին պատմող նյութերին: Աշոտ Նավասարդյանին նվիրված միջոցառումն ամբողջացել է հուշ-ցերեկույթով, որի ընթացքում հնչել են պետական գործչի ելույթներից հատվածներ:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ