Բ. Նեմցովի սպանության վայրից հավաքել են բոլոր ծաղիկներն ու լուսանկարները
Ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության վայրից անհայտ անձիք հավաքել են բոլոր ծաղիկներն ու լուսանկարները: Լենտա.ռու կայքի տեղեկացմամբ, այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է «ՌՊՌ Պառնաս» կուսակցության («Ռուսաստանի հանրապետական կուսակցություն – Ժողովրդական ազատության կուսակցություն») անդամ Նատալյա Պելեվինան:
«Ամեն ինչ հավաքել են՝ հին ու նոր ծաղիկներ, մոմեր, լուսանկարներ: Ամեն ինչ շատ արագ են արել և գիշերվա ժամը 2-ին»,- գրել է նա:
Ն.Պելեվինայի կարծիքով, դա արվել է «պատվերով»: Նա բնութագրում է այդ գործողությունները «ստորություն»:
Հիշեցնենք, որ Բորիս Նեմցովը սպանվել է փետրվարի 27-ի երեկոյան Մոսկվայի կենտրոնում։ Անհայտ անձը կամ անձիք, ովքեր նախնական վկայությունների համաձայն, եղել են սպիտակ մեքենայով, կրակ են բացել քաղաքական գործչի ուղղությամբ, արձակելով վեց գնդակ։ Մեջքին ստացած վնասվածքներից Նեմցովը տեղում մահացել էր։ Սպանության հավանական վարկածների շարքում դիտարկվում է Նեմցովի քաղաքական գործունեությունը, անձնական վրեժն ու նախկինում նրա բիզնես գործունեությունը։
Նեմցովի մահվան փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ սպանության և ապօրինի զնեք պահելու հատկանիշներով: Մարտի 8-ին մոսկովյան դատարանն արտոնել է Բորիս Նեմցովի սպանության գործով ձերբակալված հինգ անձանց կալանավորումը։ Դատարանն ընդունել է հետաքննության փաստարկներն այն մասին, որ գործով կասկածյալները կարող են թաքնվել, սպառնալ վկաներին կամ վերացնել ապացույցները: Մինչ այդ հայտնի էր դարձել Չեչնիայի Հանրապետության ՆԳ «Հյուսիս» գումարտակի նախկին ծառայող Զաուր Դադաևի, ինչպես նաև մոսկովյան մասնավոր պահակային ձեռնարկություններից մեկում աշխատող ոմն Անզոր Գուբաշևի ձերբակալության մասին։ Հաջորդ օրը ձերբակալվել էին ևս երեքը, դրանց թվում Գուբաշևի կրտսեր եղբայրը։ Դադաևը պատմել է Նեմցովի սպանության դրդապատճառների մասին։
Նախորդող հրապարակում՝
Նեմցովի սպանության գործով մոտ 20 փորձաքննություն է նշանակվել
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ