ԱՄՆ-ի նախագահը խոստովանել է, որ «The Wire» սերիալի երկրպագուն է
ԱՄՆ-ի նախագահ բարաք Օբաման պատմել է, որ ամերիկյան «The Wire» («Գաղտնալսում») հեռուստասերիալի մեծ երկրպագու է: Գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով MSNBC հեռուստաալիքին:
«Դա ոչ միայն ամենալավ հեռուստաշոուներից մեկն է, այլև վերջին երկու տասնամյակիների մեծագույն արվեստի գործերից»,-հայտարարել է Օբաման Սպիտակն տանը` «The Wire»-ի ստեղծող Դեյվիդ Սայմոնի հետ հանդիպման ժամանակ:
Նախագահը խոստովանել է, որ իր սիրելի հերոսն է Օմար Լիթլը, ում դերակատարն է ամերիկացի դերասան Մայքլ Քեննեթ Ուիլիամսը:
«The Wire» ոստիկանական դրամա է, որը նկարահանվում է Բալտիմորում: Այն հեռարձակել է HBO կաբելային հեռուստաալիքը 2002-ից մինչև 2008 թվականներին: Սերիալի սյուժեն կազմված է Սայմոնի անձնական փորձի վրա, ով ինչ-որ ժամանակ Բալտիմորում աշխատել է որպես հանցագործությունները ներկայացնող լրագրող:
Ավելի վաղ Օբաման խոստովանել էր, որ իր սիրելի սերիալների թվին են պատկանում «Ստորգետնյա կայսրություն»-ը և «Homeland»-ը: Բացի դրանից կնոջ և երեխաների հետ նա սիրում է նայել կատագերգական «Modern Family» սերիալը:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները