Յուրաքանչյուր տասերորդ սինգապուրցին մասնակցել է նախկին վարչապետի հրաժեշտի արարողությանը
Սինգապուրի ավելի քան 330 քաղաքացի, որն համարժեք է քաղաք-պետության ամբողջ քաղաքացիների 10 տոկոսին, այցելել է խորհրդարան՝ հրաժեշտ տալու երկրի առաջին վարչապետ Լի Կուան Յունին: Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը՝ հղում անելով Agence France-Presse-ին:
Քաղաքացիների հոսքը խորհրդարան այնքան մեծ է եղել, որ տեղի իշխանություններն անվտանգության նկատառումներից ելելով որոշում են սահմանափակել մուտքը դեպի խորհրդարան:
91-ամյա քաղաքական գործիչը՝ այսպես կոչված սինգապուրյան տնտեսական հրաշքի հիմնադիրը, մահացել է հիվանդանոցում մարտի 22-ին: Սինգապուրում մարտի 23-29-ը հայտարարված է համազգային սուգ: Հուղարկավորությունը մարտի 29-ին է:
Նախորդող հրապարակում՝
Սինգապուրում մեկ շաբաթյա սուգ է հայտարարվել