Ռուս էստրադային երգիչ Վալերի Լեոնտևը հոսպիտալացվել է
Ռուս էստրադային աստղ Վալերի Լեոնտևը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Ինչպես հայտնում է Ռեգնում.ռու-ն, Ուլյանովսկում մարտի 28-ին պետք է տեղի ունենար նրա համերգը, սակայն այն հետաձգվել է, քանի որ նախօրեին Լեոնտևին ծանր վիճակում հոսպիտալացրել են:
Տեղական ԶՄԼ-ների փոխանցմամբ` վաճառվել են համերգի գրեթե բոլոր տոմսերը:
Նշվում է նաև, որ 2013թ-ին նույնպես Լեոնտևը չի կարողացել ելույթ ունենալ Ուլյանովսկում` կապված ամանորյա տոնական նկարահանումների հետ, իսկ 2014թ-ի սեպտեմբերին նախատեսված համերգը չեղյալ է հայտարարվել` առանց որևէ բացատրության:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ