Կենդանաբանական այգու արջերը շուտով նոր ազատավանդակներ կունենան
Ազատավանդակների վերաձևավորման և կառուցման գործընթացը մեկնարկել է երկու տարի առաջ: Նոր ազատավանդակները զգալիորեն կբարելավեն արջերի կենսապայմանները, իսկ այգու այցելուներին մեկ քայլ ավելի մոտ կկանգնեցնեն վայրի բնությանը: Այս մասին ասված է Երևանի կենդանաբանական այգու տարածած հաղորդագրության մեջ:
Ազատավանդակներում կարող են բնակվել նաև այն արջերը, որոնք պահվում են տարբեր մասնավոր հաստատություններում, օրինակ՝ ռեստորաններում կամ առանձնատներում:
Այգու կենդանիների առօրյան ավելի հետաքրքիր է դարձել շնորհիվ այգու նոր ծրագրի՝ կենդանիների զբաղվածության: Այն օգնում է կենդանիներին՝ զարգացնելու բնական վարքագիծ, ապահովում է ֆիզիկական և մտավոր զբաղվածություն, առօրյան դարձնում ավելի հագեցած:
Ծրագիրն իրականացվում է մի շարք եղանակներով՝ դժվարացվում է սննդի ձեռքբերումը, կենդանիներին տրամադրվում են գունավոր, ամուր նյութերից և անվտանգ խաղալիքներ:
Աղբյուրը նաև տեղեկացնում է, որ կենդանաբանական այգու Գառնանգղերի ընտանիքն է այս ամիս համալրվել: Փոքրիկը լույս աշխարհ է եկել փետրվարի 21-ին: Սա բացառիկ իրադարձություն է այգու համար, առաջին անգամ է, որ գառնանգղ է ծնվում այգու տարածքում: Գառնանգղերն ընդգրկված են ԲՄՊՊ Կարմիր ցանկում, «Վտանգված» կարգավիճակով:
Գառնանգղերը ձվադրում են տարին միայն մեկ անգամ՝ մեկ-երկու ձու: Սովորաբար բարձր լեռների ժայռոտ տեղամասերում են ապրում:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ