«Պետք է արթուն պահել ժողովուրդների հիշողությունը՝ հաղթելու, պատմական արդարությունը վերականգնելու համար»
Հայ-ռուսական համալսարանում այսօր կայացել է խորհրդաժողով, որը նվիրված է եղել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին: Խորհրդաժողովի բացման արարողությանը ներկա են եղել Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն այցելած ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, պատերազմի վետերաններ, համալսարանի դասախոսներ ուսանողներ: Այս մասին հայտնում է ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
ԱԺ նախագահն իր խոսքում նշել է, որ 70 տարի առաջ տարած հաղթանակը ժողովուրդների միասնության հաղթանակն էր: Ավելի քան վեց հարյուր հազար հայեր են պայքարել գերմանական ֆաշիզմի դեմ իրենց մեծ ներդրումն ունեցել հաղթանակի գործում: Գալուստ Սահակյանը նշել է, որ հաղթանակի 70-ամյակի շեմին լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Նրա խոսքով՝ անտեսանելի կապ կա դարասկզբի Հայոց ցեղասպանության Հայրենական մեծ պատերազմի միջև. թուրքական ազգայնամոլության ու հայատյացության զոհն են դարձել միլիոնավոր անմեղ հայեր:
ԱԺ նախագահը շնորհավորել է ներկաներին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի առթիվ՝ նշելով, որ պետք է արթուն պահել ժողովուրդների հիշողությունը՝ հաղթելու, պատմական արդարությունը վերականգնելու համար:
Նշենք, որ մինչ խորհրդաժողովի բացման արարողությունը ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը Հայ-ռուսական համալսարանի բակում՝ Հաղթանակի նորաբաց ծառուղում, մասնակցել են ծառատունկի արարողությանը՝ ի նշան երկու ժողովուրդների բարեկամության: