Հանրության պահանջը մինչ օրս բավարարված չէ. Լ. Բարսեղյանը Ավետիսյանների գործի մասին (տեսանյութ)
«Ավետիսյանների սպանության գործով որևէ շոշափելի տեղաշարժ հայտնի չէ, բացի տեխնիկական ինչ-ինչ մանրամասների»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը:
Անդրադառնալով հայտարարությանը, թե Պերմյակովի դատը կկայանա Հայաստանի տարածքում՝ Լ. Բարսեղյանը նշեց, որ դրա մասին վաղուց գիտեին.«Դա չէր ոչ հանրության պահանջը, ոչ է մասնավորապես գյումրեցիների, այլ այն որ գործը մեղադրյալով փոխանցվի ՀՀ արդարադատության համակարգին»:
Նրա խոսքերով ՀՀ գլխավոր դատախազն անընդհատ նամակներ է գրում, բայց պատասխան չի ստանում. «Մենք չտեսանք որակյալ գործողություններ ՀՀ իշխանությունների կողմից: Հանրության պահանջը մինչ օրս բավարարված չէ»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին