Լեոնարդո դի Կապրիոն ամենաբարձր վարձատրվող հոլիվուդյան դերասանն է
Ամերիկացի հայտնի դերասան Լեոնարդո դի Կապրիոն հայտնվել է նախորդ տարվա ընթացքում ամենաբարձր վարձատրվող հոլիվուդյան կինոդերասանների վարկանշային ցուցակի առաջին հորիզոնականում: Այս մասին գրում է Նյուզռու.քոմ կայքը՝ հղում անելով The Hollywood Reporter-ին: Վարկանշային ցուցակը կազմվել է հաշվի առնելով դերի համար ստացած ամենաշատ գումարը:
Դերասանը «Գայլը Ուոլ Սթրիթից» ֆիլմում կատարած դերի համար ստացել է 25 միլիոն դոլար: Այդ գումարի մեջ է նաև որպես պրոդյուսեր ստացած եկամուտները:
Նրան հաջորդած հինգ դերասան իրենց խաղացած դերերի համար ստացել են 20 միլիոն դոլար՝ Ռոբերտ Դաունի-կրտսեր, Սանդրա Բալոք, Անջելիան Ջոլի, Դենզել Վաշինգտոն, Մետտ Դեյմոն:
«Հերկուլես» ֆիլմում խաղացած դերի համար Դուեյն Ջոնսոնը ստացել է 15 միլիոն դոլար: Մարկ Ուոլբերգն ու Ջենիֆեր Լոուրեսնը 2014-ին իրենց խաղացած դերերի համար ստացել են 10-15 միլիոն դոլար: Ցուցակը եզրափակում է Սետ Ռոգենը 8,4 միլիոն դոլար ցուցանիշով:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին