Կրթական մակարդակը չի օգնում մարդկանց երջանիկ լինել
Լավ կրթությունն օգնում է մարդուն շատ վաստակել, բայց այն մարդուն երջանիկ չի դարձնում: Նման եզրակացության են եկել նոր անցկացված հետազոտության արդյունքում, հաղորդում է «Մեդդեյլի.ռու» կայքը:
Հետազոտությունը կատարվել է 16000 մարդկանց շրջանում:
Սոցիալ-տնտեսական գործոնը երբեմն կապված է լինում հոգեկան առողջության հետ, իսկ դա տեսականորեն կապված է բարեկեցության հետ: Գիտնականները նշում են, որ տեսականորեն լավ կրթությունը պետք է դրականորեն ազդի մարդու ինքնազգացողության վրա, սակայն պրակտիկայում բոլորովին այլ է:
Գիտնականները վերլուծել են, թե ինչքանով է մարդկանց հոգեկան առողջությունը պայմանավորված ֆինանսական դրությամբ ու կրթական մակարդակով:
Գիտնականները եկել են եզրակացության, որ լավ կրթությունը բերում է հոգեբանական խնդիրների: Այսպես, ըստ գիտնականների, հաճախ բարձր կրթական մակարդակ ունեցող մարդկանց համար աշխատանքն այնքան էլ հետաքրքիր չի թվում, նա չի օգտագործում հմտությունները: