Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում
Այսօր՝ ժամը 17:30-ի դրությամբ, Աշոցքի, Թումանյանի, Տաշիրի, Նոյեմբերյանի, Սևանի, ինչպես նաև Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում:
Տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ