«Աէրոֆլոտ»-ը կրճատում է անձնակազմը
«Աէրոֆլոտ» ավիաընկերությունը կրճատում է անձնակազմը: Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, այս մասին հայտարարել է ընկերության տնօրեն Վիտալի Սավելյովը:
Պատասխանելով ճգնաժամի պայմաններում անձնակազմի թվաքանակի օպտիմալացմանը, նա ասել է, որ նման գործընթաց արդեն սկսվել է: Նրա խոսքով, անձնակազմի կրճատումներ են իրականացվում նաև «Դոնավիա», «Ռոսիա» ընկերություններում: Կրճատումները չեն վերաբերում օդաչուներին, ինժեներներին, տեխնիկներին, այլ՝ գրասենյակային աշխատողներին:
Բացի այդ ընկերությունը հրաժարվելու է մի քանի ուղղություններով թռիչքներից, որոնք չեն ծածկում վառելիքի ու անձնակազմի ծախսերը:
Նշվում է, որ ընկերությունը նախորդ տարի տեղափոխել է 23,6 մլն ուղևոր, ինչը 13 տոկոսով ավելի է 2013-ի ցուցանիշից:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ